2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 4 ընտրատարածքի տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է 3 քրեական գործ՝ քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ։
Սա մշակութային դաշտում համաշխարհային նշանակության աննախադեպ իրադարձություն է, որ կարող էր գրանցվել հայաստանյան ներմշակութային գզվռտոցների արդյունքում միայն: Լավ է՝ գոնե մարդկային զոհեր չեն գրանցվել Օպերային թատրոնի աշխատակազմի ներսում:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են զինծառայող Ռ.Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 3 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Մենք իրար խաբում էինք, բայց դե երկուսս էլ գոհ էինք։ Իսկ հետո, դե դա էլ գիտես, մեծացանք-դախացանք-սեռահասունացանք ու չափից շուտ ու շատ լրջացանք։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինան առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի վերաբերյալ խորհուրդների էլ յոլա կգնա:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան գտնում է, որ շատ ծանր կլինի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների ժամանակ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին աջակցելը, եթե նա նույնիսկ մասնակցության թույլտվություն ստանա:
Այսօր կայացած ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները՝ կախված ռուսական խոցված «Սու-24» ինքնաթիռի հետ, համարում է «թշնամական ակտ»:
ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, կանոնավոր կերպով այցելում է երկու կալանավորված ադրբեջանցիներին։
«Հյուսիսային մուտքից հետո կմեկնարկեն համալիրի մյուս կառույցների՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները, զուգահեռ կիրականացվի Ճոճվող սյան՝ Գավազանի եւ Զանգակատան վերականգնումը»,-ասում է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը:
Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ խոսել է նաև իր ընտանիքի մասին՝ պատմելով դուստրերի մասին: Միաժամանակ, նա նշել է, որ չի խոսելու մանրամասների մասին, քանի որ իր նկատառումներն ունի այդ հարցի կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նախարարը Երևանում կառուցողական և արդյունավետ հանդիպումներ կունենա՝ նոր խթան հաղորդելով երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը պաշտպանական ոլորտում, որը ավանդաբար հանդիսանում է հայ-հունական միջպետական հարաբերությունների կարևորագույն հենասյուներից մեկը:
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 19-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.20-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Արշալույս գյուղում վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Նորիկ Կ.-ին և դիմել փախուստի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում բացասական է արտահայտվել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հասցեին:
Այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 17-ին, Էջմիածնում կազմակերպված «Նոր Հայաստան» ճակատի հավաք-հանդիպումը տեղի է ունեցել նախորդ օրը Սյունիքում տեղի ունեցածի սցենարով:
Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտի երթևեկությունը Ծովակալ Իսակով պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա, ինչպես նաև Կիևյան և Լենինգրադյան փողոցներից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա տանող ճամապարհահատվածներում:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացրած նշանակալի բարեգործության համար «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվավոր նախագահ, բարերար Գաբրիել Չենբերջյանը:
Նյու Յորքում ոսկերչական խանութի տեղափոխման ժամանակ բեռնակիրներն անպետք են համարել ոչնչով աչքի չընկնող արկղերը, որտեղ գտնվել են 5 մլն դոլար արժողությամբ զարդեր ու դեն են նետել դրանք:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 09.32-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լեհ ընդդիմադիր պատգամավոր Միխալ Շչերբային տուգանել են սահմանված ժամանակի չարաշահման համար, որը նրան հատկացվել էր խորհրդարանում ելույթի համար, հայտնում է «Ռադիո Լեհաստանը»:
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ նշված դեղերի ձեռք բերումից, իրացումից և կիրառումից:
Ռուսաստանը չի պլանավորում պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նկատմամբ ու պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մամլո ասուլիսի ժամանակ:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն փոխել դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ, տեղեկացնում է Interfax-ը:
Ի պատիվ հոբելյանական տարեդարձի՝ Google-ն ստեղծել է խաղ, որի գլխավոր հերոսը կոմպոզիտոր ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենն է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մոսկովյան ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե միանշանակ պնդել, թե ինչ դեր է խաղացել ԱՄՆ-ի ղեկավարությունը Սիրայում թուրքական F-16-ի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի հարցում, չի կարելի:
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում շահագործվող ևս 10 ավտոբուսներում տեղադրվել են հատուկ կարիքներով անձանց հարմարեցված վերելակներ: Ծրագրի հերթական փուլի շնորհանդեսին մասնակցել են ՀԿ-ների ղեկավարներ, նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամլո ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ 1 տարի առաջ Ռուսաստանում կանխատեսումները կառուցվել են 1 բարելի դիմաց 100 դոլարի պարագայում, իսկ ներկայում նավթի 1 բարելն արժե 38 դոլար:
Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Հիշեցնենք, որ անցած տարի Պուտինի մամլո ասուլիսը տևել էր ավելի քան 3 ժամ, որի ընթացքում նա պատասխանել էր 53 հարցի: