ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման մասին, որն այս րոպեներին ընթանում է Շվեյցարիայի Բեռն քաղաքում:
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցում եմ նենգ ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նահատակված հերոս հայորդիների հարազատներին:
ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը քիչ առաջ թվիթերյան իր էջում գրել է, որ արդեն մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նրա փոխանցմամբ՝ հանդպմանը մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Համակարգը շարունակվել է 2015թ. մեղադրվել նաև չգործած մեղքերի մեջ, որոնցից ամենացայտունը, որ մեր լրատվադաշտը սիրեց, երևի սահմանադրական հանրաքվեով պայմանավորված, «քաղաքականացման» մեղադրանքներն էին: ՀՀ օրենսդրությունը չի արգելում մանկավարժներին, դասախոսներին և ուսանողներին լինել կուսակցությունների անդամներ: Եթե խնդիրը ընդդիմությունը բարձրացնում է, ապա թող բարի լինի՝ իրավական կարգավորման նախաձեռնություն անի»:
Հիդրոմետկենտրոնի հիդրոօթերևութաբանները վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ են հայտարարել Մոսկվայում:
1997 թվականին ինձ թվում էր, որ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղության հասնել` երկուստեք փոխզիջումների միջոցով: Գուցե այն ժամանակ դա իսկապես չէր բացառվում: Բայց այս տարիների ընթացքում կարծիքս փոխվել է` որեւէ բանի շուրջ, համենայնդեպս՝ Ադրբեջանի այս ղեկավարության օրոք, հարեւան պետության հետ հնարավոր չէ պայմանավորվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը թվիթերի իր էջում գրել է, որ քիչ հետո կմեկնարկի Սարգսյան-Ալիև հանդիպումը: «Քիչ անց կսկսվի նախագահ Սարգսյանի հանդիպումը Ալիևի հետ։ Առաջինը ժամանեց Ադրբեջանի նախագահը»։
Աշխարհահռչակ և դարի խոշորագույն գիտնական Սթիվեն Հոքինգի անվան գիտության հանրայնացման նորարարական մրցանակը օրերս հայտարարվեց Լոնդոնի Թագավորական հասարակությունում։
Այսօր գիշեր Բոդրումի ափերի մոտ խորտակվել է անօրինական ներգաղթյալների տեղափոխող նավ, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն ի սկզբանե նախատեսված է եղել Փարիզում: Սակայն վերջին պահին Ալիևը հրաժարվել է: Ալիեւն այս կերպ հակադարձել է իր կնոջ հետ այս տարվա սեպտեմբերին Փարիզում տեղի ունեցած տհաճ միջադեպին, երբ հատուկ ծառայությունների աշխատակիցները չէին կանխել, որ լրագրողները չմոտենան Մեհրիբան Ալիևին ու տհաճ հարցերով չծաղրեն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունները ետ մղելիս մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանի հարազատներին և կիսում է ծանր կորստյան վիշտը:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հեռացրել են «տարվա լավագույն մարզպետ» անվանակարգի թեկնածուների ցուցակից: Պարզվել է, որ առցանց քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկածների IP-ների մեծ մասը գրանցված են Մոզամբիկում, Նիգերիայում, Բանգլադեշում և այլ «էկզոտիկ երկրներում»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձևերի նախագիծը, որը միտված է աջակցել Սիրիայում խաղաղ գործընթացներին:
Պարզվում է՝ զինված խումբը հենց այնպես չէ Նորք-Մարաշում առանձնատուն վարձել, տեղեկացրեց գործից տեղյակ մեր զրուցակիցը. «Վարձակալված բնակարանից փոքր-ինչ այն կողմ սպորտդպրոց կա, ձերբակալված խմբի անդամները գնացել են այդ դպրոց, պայմանավորվել, որ ուշ ժամերին պետք է գնան, պարապեն տրենաժորների վրա։ Ի դեպ, բանդայի պարագլխին՝ Իսպանիայում ապրող, ապա այս տարվա փետրվարից Հայաստան տեղափոխված Արթուր Վարդանյանին ճանաչել է նաև Արսեն Ջուլֆալակյանը։
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ ընդունված խաղաղ գործընթացի բանաձևից: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ մոտակա 18 տարում Սիրիայում ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է անցկացվեն ընտրություններ, տեղեկացնում է BBC-ն:
Միացյալ Նահանգներն ակնկալում է Թուրքիայից դուրս բերել Իրաքից զորքն ու հարգել այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Դեկտեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 18-ի գիշերը զոհված 19-ամյա Ֆիդար Ալոյանը դեպքից ժամեր առաջ էր խոսել հոր հետ եւ հայտնել, որ վաղ առավոտյան հրաշքով է փրկվել հակառակորդի գնդակից:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում Սիրիայի հարցով բանաձևի ընդունումից հետո նշել է, որ վտանգավոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցը կախվածության մեջ դնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական ճակատագրի հարցից:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծչի սև արկղերի վերծանումը հաստատել է ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանը չխախտելու հանգամանքը, գրում է mianews.ru-ն:
Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը չափազանց լարված է եղել:
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ: ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Ս.Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը:
Լոնդոնի «London School of Marketing»-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ակումբները՝ հաշվի առնելով ակումբների եկամուտները, տրանսֆերային ելքումուտքերը, պարտքերը, գովազդի արդյունքում ստացած ֆինանսական միջոցները:
Տեղի է ունեցել Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վինսենտե դել Բոսկեի գրքի շնորհանդեսը: Գրքում Բոսկեն նշել է, որ Եվրո-2016-ից հետո, անկախ իսպանացիների գրանցած արդյունքներից, ինքը կհեռանա:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Pestana Hotel Group ընկերության հետ համատեղ, կբացի 4 CR7 հյուրանոց:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: