Թուրքիան կասեցնում է Չեշմեում օլիգարխ Միխայիլ Պրոխորովին պատկանող յոթաստղանի հյուրանոցի շինարարությունը:
«Տարիներ առաջ մեզ մոտ բերեցին տղամարդու կոշիկներ և ասացին՝ մի օր հագել ենք՝ պատռվել է: Այդպես մոտ 80-ից ավելի բողոք ստացանք: Հետո պարզեցինք, որ կոշիկի կողքին գրված է՝ արևին չհագնել, անձրևին չհագնել, դրսում չհագնել, այսինքն՝ դա հանգուցյալի համար նախատեսված կոշիկ էր, որ բերել-վաճառել էին ժողովրդի վրա: Դրա համար պետք է շատ ուշադիր լինել՝ նույնիսկ թանկարժեք կոշիկ գնելիս»:
«Կարմիր գծերն ուղղակի խայտառակություն են»,- նման կարծիք այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը՝ անդրադառնալով վճարովի ավտոկայանատեղիների և տեսախցիկների համակարգին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ներկայիս ճգնաժամային պայմաններում միասնականության կոչ է արել աշխարհի բոլոր մուսուլմաններին՝ նշելով, որ այսօր դա չափազանց անհրաժեշտ է իսլամական աշխարհում, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Անհայտ անձինք առևանգել են Քաթարի նվազագույնը 26 քաղաքացու Իրաքի տարածքում գտնվող անապատի որսորդական ճամբարից, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին ու ոստիկանությանը:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, թե նախարարության աշխատակիցները հայտնաբերել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքի արխիվը:
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի առաջատար ֆուտբոլիստ Նեյմարը չի մասնակցի Աշխարհի ակումբային առաջնության առաջին խաղերին: Բրազիլացին Տոկիոյում անհատական մարզումներ է անցկացնում:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել Է 2016 թվականի բանակային խաղերի համար կինոլոգների պատրաստումը եւ պահակային շների վարժեցումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 04/05 ընտրատեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
Երևանում դեկտեմբերի 15-17-ը մեկնարկել է ՀՀ Ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան և ՌԴ «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» օդանավակայանների դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը:
Կիևը հայտարարել է Ղրիմ ու հակառակ ուղղությամբ ապրանքների ու ծառայությունների մատակարարումները սահմանափակելու որոշման մասին:
Ջրհոս- Հետաքրքիր ու հաջողություններով լի տարի է սպասվում՝ երկու տեսակի դրսևորումներով: Շատ զգուշավոր պետք է լինեն հատկապես 2-րդ ֆազայի ընթացքում: Ջրհոսները կդրսևորեն այն բոլոր կարողությունները, որոնք կօգնեն կոտրել բոլոր տեսակի կարծրատիպերը և դուրս գալ կաղապարներից: Միայն այս ճանապարհով այս նշանը կարող է լիարժեք հաջողակ լինել: 3-րդ ֆազան շատ հաջողակ շրջան է լինելու, և ցանկալի է օգտվել այդ շրջանից:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Արագածոտնի մարզի Կոշ գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1976 թ. ծնված Համլետ Թ.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
1 մարդ է զոհվել այսօր Գերմանիայի Հարբուրգ (հարավային Համբուրգ) քաղաքի փախստականների ընդունման կենտրոնի պայթյունի ու դրա պատճառով առաջացած հրդեհի հետևանքով, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանության հայտարարությանը:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 15-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Սկանդալային հայտնի գործարար Լիչո Ջելլին, ով գլխավորում էր մասոնական գաղտնի կազմակերպության ղեկավարը, մահացել է 96 տարեկանում: Այս մասին այսօր TASS-ին հայտնել են նրա մտերիմները:
Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանդիպմանը ներկա մի քանի տասնյակ ոստիկանները հանցավոր անգործություն են դրսևորել, թեպետ հանդիպման մասնակիցները բազմիցս դիմել են նրանց՝ հորդորելով օրենքով սահմանված կարգով ապահովել խաղաղ հավաքի անվտանգությունն ու ընթացքը:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հետևում է ընթացիկ տարվա հունիսին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի քննության ընթացին, սակայն վերջերս այն անուշադրության է մատնվում Հատուկ քննչական ծառայության կողմից:
Կրեմլը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ դեկտեմբերի 17-ին, հանդես կգա ամենամյա մեծ մամլո ասուլիսով, հայտնում է ntv.ru-ն:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.32-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի 17-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ:
ԵՄ անդամ երկրները համաձայն են, որ հարկավոր է երկարաձգել ՌԴ-ի դեմ տնետեսական պատժամիջոցները կես տարով, այդ հարցը չպետք է քննարկվի ԵՄ գագաթաժողովի ժամանակ, լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը Բունդեսլիգայի վերջին տուրի «Այնտրախտի» հետ խաղում ոտքի վնասվածք է ստացել՝ փոխարինվելով առաջին խաղակեսի վերջնամասում:
ԱՄՆ Կոնգրեսի անդամները համաձայնեցրել են 2016 թվականի ֆինանսական տարվա բյուջետային ծախսերի պլանը, որը թույլ կտա հանել նավթի արտահանման վրա սահմանված արգելքը, որը գործում էր 40 տարի շարունակ:
«Չեմ կարծում, որ մենք թուրքերի հետ այդ աստիճան մենամարտի մեջ պետք է մտնենք, որ արդյունքում իրենք կրակոցներ արձակեն, դա մեր կողմից վրիպում էր։ Միշտ նման տեսանյութերի հրապարակումից հետո նրանք կրակում են»:
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը»:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Սյունիքում չեն գործում ազգային իշխանությունները եւ խնդիր է առաջանում ձեւավորել ազգային իշխանություններ. «Կարեղ ենք ասել, որ Սյունիքը չունի մարզպետ, Լիսկան Սյունիքի մարզի մարզպետը չէ»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը և Կապանի հրապարակում հավաքված որոշ քաղաքացիներ անմիջապես հակադարձեցին նրան: