
Google-ը Բեթհովենի պատվին ինտերակտիվ դուդլ է ստեղծել

Դեկտեմբերի 17-ին լրանում է կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 245-ամյակը:
Ի պատիվ հոբելյանական տարեդարձի՝ Google-ն ստեղծել է խաղ, որի գլխավոր հերոսը կոմպոզիտոր ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենն է:
Ինտերակտիվ դուդլի հիմքում ընկած է սյուժե այն մասին, թե ինչպես է Բեթհովենն ուղևորվում ֆիլհարմոնիա, որպեսզի կատարի իր ստեղծագործության շնորհանդեսը, սակայն ճանապարհին կորցնում է իր պարտիտուրան: Սակայն դա ամենը չէ, ինչի միջով ստիպված է անցնել հերոսը:
Սյուժեի համաձայն՝ խաղացողները պետք է օգնեն Բեթհովենին խճանկար հավաքել իր պարտիտուրայի կտորներից:
Թե ինչպես պետք է ավարտվի դուդլը, երբ խաղացողներն անցնեն բոլոր մակարդակները, մասնագետները լռում են: Հավանաբար, դա անակնկալ է: