
Բուֆոնը կարող է մնալ «Յուվենթուսում» այնքան ժամանակ, որքան ցանկանում է

«Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտնել է, որ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իրավունք ունի ինքը որոշել իր ճակատարգիրը: Ըստ Մորատայի խոսքերի՝ 37-ամյա դարպասապահը «Յուվենթուսի» կազմում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ունի նման ցանկություն:
«Մենք լիովին վստահում ենք Բուֆոնին, նա քարտ-բլանշ ունի: Նա ինքն է որոշում իր ճակատագիրը, ինքը և այլևս ոչ ոք: Նա կարող է մնալ «Յուվենթուսում» այնքան ժամանակ, որքան որ ցանկանում է»,- Մարոտային է ցիտում Football-Italia-ն:
Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնն անցկացրել է 20 խաղ և բաց է թողել 14 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը