Եվրամիությունը կոչ է արել բանկերին զերծ մնալ ռուսական պետական պարտատոմսերի տեղաբաշխումից՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աջակցության շրջանակում, գրում է The Financial Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:
Ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները Գյումրիի Սպանդարյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
«Genealogy» խմբի երգչուհիներ Սթեֆանի Թոփալյանը և Թամար Կապրելյանը մաղթանքներ են հղել 2016 թվականի «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանին:
Ռիխտերի սանդղակով 4,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում, հայտնում է IRNA գործակալությունը:
Մարտի 17-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2…-3, գետնի մակերևութին՝ -4…-5 աստիճան ցուրտ:
Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայի ռուս զինծառայողները պարգևներ են ստացել Սիրիայի բանակի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդուլլահ Այուբի ձեռքից, հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում իրականացված ահաբեկչությունից հետո Պոդոլսկին զանգահարել է իր մենեջերին և պատմել իրադրությունը: «Ցանկանում եմ հեռանալ այստեղից: Արդեն շատ անհանգիստ եմ»,- ասել է նա:
Հարցին՝ ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ստորագրված ցուցակների հրապարակումը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Դա կարող է ճնշումների դաշտ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում, որպեսզի հանրայնացվի իրենց՝ քվեարկության մասնակցել կամ չմասնակցելը»:
ԱՄՆ-ում այսօր նոր «սուպերերեքշաբթի» է՝ փրայմերիզի օր, որտեղ կուսակցությունների թեկնածուները կորոշվեն միանգամից մի քանի նահանգներում: Այսօր 5 նահանգների գլխավոր մրցանակը Ֆլորիդան է, հայտնում է Euronews-ը:
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: Թվիթերյան իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել Հունաստանի վարչապետը: «Եր կարամյա կապեր ունենք Հայաստանի հետ: Այսօր հյուրընկալել եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` մեր հարաբերություններն առավել սերտացնելու նպատակով»,- գրել է Ցիպրասը:
Բեռլինում ավտոմեքենա է պայթել, հայտնում է Associated Press-ը:
Ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցավանի հանրակացարանում կռիվ է:
Մոսկվայում չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովան Մոսկվայում ապրել է օրինական կերպով, սակայն դայակ աշխատելու իրավունք չի ունեցել:
Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ:
Ֆեյսբուքյան իր էջում «Ռեալ Մադրիդ» ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն տեղադրել է տեսանյութը, որտեղ նրան շրջապատող մարդիկ մեկը մյուսի հետևից խնդրում էին լուսանկարվել աստղի հետ: Նա լուսանկարվում է թեյ խմելիս: 100-ից ավելի սելֆիների և լուսանկարների ընթացքում Ռոնալդուն հասցրեց թեյի բաժակից ըմպել ընդամենը չորս կում:
«Հակասություններն այնքան շատ էին, որ մենք չէինք հանդիպել: Իմ և Սուրիկ Խաչատրյանի միջև դեկտեմբերին, հունվարին և փետրվարին հանդիպումներ եղան: Բնականաբար, հեշտ չէին այդ հանդիպումները, բայց, բարեբախտաբար, մենք չտրվեցինք էմոցիաներին, և շատ լուրջ խոսակցություններ եղան ու նաև հասկացողություն՝ ես ոչ միայն իրավունք ունեմ, այլև կարող եմ հոգևոր-մշակութային գործունեություն ծավալել Սյունիքում: Թե ինչ հետագա ընթացք կունենան այդ հանդիպումները, չեմ կարող ասել»:
Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք կարելի է Մոսկվայի այդ քայլը համարել Ժնևում միջսիրիական բանակցություներում Դամասկոսի բանակցությունների նկատմամբ դժգոհության նշան, Պեսկովը պատասխանել է. «Ո´չ, չի կարելի»:
Մարտի 3-ին` ժամը 4-ի հատվածում, Գյումրու կենտրոնական այգու դիմաց շուրջ 10 տարի առաջ տեղադրված Ջիվանու եւ Շիրամի արձանի պատվանդանին էր հարվածել «Օպել մակնիշի մեքենան, ինչի հետեւանքով պատվանդանը փլվել էր, իսկ Գյումրու բնակչության համար սիրելի արձանները` ջարդուփշուր եղել:
ՀՀ Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի ցուցումով ՀՀ ՊՆ ՌՈ Հատուկ օպերատիվ ծառայության կողմից, առանձնակի մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ, ձերբակալվել է ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը։
Անկարայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական դիմավորման արարողությունը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայից ուղևորվել է իրենց մշտական տեղակայման վայրեր, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Մարտի 7-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 1997 թ. ծնված Վարդան Պ.-ն և «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, թոքի վնասումով»` 1972 թ. ծնված Արմեն Պ.-ն:
Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը, որը պետք է տեղի ունենար մարտի 15-ին, դարձյալ չեղյալ է հայտարարվել:
ԱՄՆ-ում մահացել է ամերիկացի մաթեմատիկոս, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Լլոյդ Սթաուել Շեփլին: Այս մասին տեղեկացնում է Washington Post թերթը:
ՄԱԿ-ն ու Սիրիայի ընդդիմությունը ողջունում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Սիրիայից ռուսական ռազմատիեզերական ուժերի դուրսբերման որոշումը, հայտնում է Euronews-ը:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատարանների 2015 թվականի գործունեության ամփոփմանը նվիրված դատավորների ընդհանուր ժողովին եւ հանդես եկել այնտեղ ելույթով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընթրիք է մատուցել առողջապահության նախարարության աշխատակիցների պատվին՝ կապված նրանց պրոֆեսիոնալ տոնի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ մարտի 15-ից Սիրիայից մասնակի դուրս բերել ռուսական զորքերը:
Հիմնական զեկուցող և համահեղինակ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ տարածքից Հայաստանի տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ:
Քաղցրաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, խաղողի մթերման գումարները չտալու հետ կապված՝ փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քաղցրաշենի հատվածի վարչական տարածքը: