«ՈՒԵՖԱ»-ն գործ է ստեղծել «Բորուսիա Դորտմունդ»-ի նկատմամբ, քանի որ ըստ «ՈՒԵՖԱ»-ի՝ դորտմունդյան ակումբը Եվրոպայի լիգայի «Տոտենհեմ»-ի դեմ 1/8 -րդ եզրափակիչի խաղում պատշաճ կերպով չէր ապահովել անվտանգությունը:
Կրեմլում հաստատել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ընդունել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, ով պլանավորում է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա, հայտնում է Interfax-ը:
«Յունիբանկը» շարունակում է սպառողական վարկավորման ծավալների աճ արձանագրել և ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը: Այս տարվա հունվար-փետրվարին բանկ է ներկայացվել 43 000 -ից ավելի սպառողական վարկային հայտեր, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն ավելի քան 290%-ով: «Յունիբանկի» մանրածախ վարկերի քանակը ս.թ. մարտի 1-ի դրությամբ գերազանցել է 188 000-ը:
Մականունավորները՝ ոստիկանության տեսադաշտում. նրանք հայտնաբերվեցին և կալանավորվեցին:
Սիրիայի քաղաքական քարտեզը մոտ ապագայում կարող է վերափոխվել: Այն բանից հետո, ինչ ռուսական ուժերն սկսել են հեռանալ Սիրիայից, աղմկահարույց նորություն է եկել այն տարածքներից, որտեղ բնակվում են սիրիացի քրդերը, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ում կյանքի 92-րդ տարում մահացել է բանաստեղծ Սերգեյ Եսենինի որդին՝ Ալեքսանդր Եսենին-Վոլպինը, ով հայտնի այլախոհ էր, փիլիսոփա, մաթեմատիկոս, ԽՍՀՄ-ում իրավապաշտպան շարժման առաջնորդներից մեկը, հայտնում է Interfax-ը:
Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2…-3, գետնի մակերևույթին՝ -4…-5 աստիճան ցուրտ:
Գործարկելով ACBA Mobile բջջային հավելվածը՝ Բանկն իր հաճախորդներին հնարավորություն ընձեռեց կառավարել իրենց հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի՝ ունենալով միայն ինտերնետ հասանելիությամբ IOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքեր:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ողջունում է Սիրիայից ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերումը:
Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղեկացվել է, որ մարտի 15-ին կյանքի 81-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տեր Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կա թողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես ցավում և սգում են բարեհիշատակ Դավիթ Սրբազանի վախճանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Սիրիայից դուրս բերել իր ռազմատիեզերական ուժերի հիմնական մասը, կարող է հանգեցնել Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունների սառեցման, գրում է Bloomberg-ը:
Միջնորդում եմ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կազմակերպման համար ձեւավորվող թվով 28 ընտրական տեղամասերում (25-րդ ընտրատարածք) Հայ ազգային կոնգրես խմբակցության կողմից հանձնաժողովի անդամ նշանակել Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված անձանց, ովքեր ունեն ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար անհրաժեշտ որակավորում եւ դա հավաստող վկայականներ:
«Ես վստահ եմ, որ խնդիրը մարզիչների և մարզչական աշխատանքի մեջ չէ, քանի՞սը փոխվեցին: Իմ տեսակետն այլ է, կարծում եմ «Սպարտակ» -ի խաղացողների ընտրության գործընթացը թույլ հիմքերի վրա է: Շատ խաղացողներ պարզապես չեն համապատասխանում առաջադրված խնդիրներին, ինչի հետևանքով էլ նրանք չեն պայքարում մեդալների համար: Մեր ժամանակ նույնիսկ երկրորդ հորիզոնական զբաղեցնելը, համարվում էր ձախողում»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ինքը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հավակնում են Ազգային ժողովի նախագահի պաշտոնին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ նման լուրերի տարածումն անբարոյականություն է:
«Մրցույթի անցկացման համար տրամադրվել է ընդհանուր հաշվարկով՝ 42 մլն դրամ: Մենք մի նպատակ ենք հետապնդում՝ աշխուժացնել երկրում մտավոր կյանքը, աշխուժացնել ու բարձրացնել գիտական պոտենցիալը»:
Ադրբեջանը չարաշահում է իր իշխանությունը՝ փորձելով լռեցնել վարչակարգի քննադատներին, այդ թվում և ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովային: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է հայտնի իրավաբան Ամալ Քլունին:
Մոսկվան հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Ռուսաստան կատարելիք այցի հիմնական թեման դառնալու է Սիրիան, հայտնում է Interfax-ը:
Սակագնի ցանկացած կտրուկ բարձրացում, որը կատարում է օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտը, նրա խոսքով, ընկալվում է՝ որպես ճնշում ինքնիշխանության վրա: Բուրմիստրովի խոսքով՝ այդ հանգամանքին հարկավոր էր ուշադրություն դարձնել սակագներ բարձրացնելիս, իսկ նման հարցերը պետք է լուծել նախապես՝ սերտորեն համագործակցելով տեղի հակամենաշնորհային կարգավորող մարմնի հետ:
Պակիստանի Փեշավար քաղաքում պայթյուն է որոտացել ավտոբուսային կանգառում, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 15 մարդ, մոտ 30 մարդ վիրավորվել է:
Միասնական ու հաջողակ Վրաստանը պետք է վճռորոշ դեր խաղա Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման գործում: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինը հաղթեց հնդիկ Վիշվանաթան Անանդին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Սիրիայում շատ բարդ է հրեշտակներ գտնել. «Եթե քաղաքացիական պայքարը վերածվում է քաղաքացիական պատերազմի, երբ ստիպված են անգամ ինքնաձիգը ձեռքին՝ մարդուն տարբերակել՝ չափավո՞ր ընդդիմություն է, թե՞ ծայրահեղական է, բնականաբար, այնտեղ շատ բարդ է գտնել հրեշտակ՝ որևէ առումով: Եվ պատահական չէ, որ սիրիական խնդրի հանգուցալուծման համատեքստում միշտ ուզում են հասկանալ՝ ով է «վատ տղան», և ով է «լավ տղան», ու չեն հասկանում»:
«Կան եղանակներ, որոնք հնարավոր է օգտագործել, նվազեցնել ցրտահարության հետևանքները: Այգեգործները պետք է պատրաստ լինեն, պատրաստեն ծխակույտեր, բացասական ջերմաստիճանի ընթացքում օգտագործեն դրանք, այգիները ոռոգեն, եթե կա հնարավորություն»,- նշեց նա:
Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
«Մարտի 18-ի գիշերը օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի: Ջերմային ֆոնը կպահպանվի մարտի 19-ի գիշերը: Երեք օր` մարտի 17-19-ը, ակնկալվում է ցրտահարություն: Թե որքանով ինտենսիվ կլինի այն, կախված է ամպամածության պատկերից»,-շեշտեց նա:
Իսլամական «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումը հայտարարել է Սիրիայում նոր հարձակումների նախապատրաստության մասին, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով ջիհադիստների ղեկավարներից մեկին:
Ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց այս տարվա փետրվարին կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 500,4 մլն դրամ, ինչը հունվարի համեմատ ավելացել է 53,2 մլն դրամով։
«Եվրոպան հիանալի հասկանում է` փողի հատկացումները, որ ինքը պետք է անի, բոլոր դեպքերում անելու է, որովհետև, եթե միգրանտները մտնեն եվրոպական տարածք, ծախսումները կրկնակի-եռակի շատ են լինելու, քանի որ Եվրոպան ստիպված պետք է լինի իրականացնել կարգապահական միջոցառումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Գերմանացի դիվանագետների տվյալներով՝ ստացվել են կոնկրետ նախազգուշացումներ ահաբեկչությունների մասին, որոնք նախապատրաստվում են Անկարայի առևտրային կենտրոններում, հայտնում է DW-ն:
ԱՄՆ Օհայո նահանգում ցուցարարներից մեկը փորձել է բեմից տապալել ԱՄՆ-ի նախագահի հանրապետական ընտրարշավի առաջատար Դոնալդ Թրամփին։ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ` նա դիմադրել է և ավելի ուշ նշել, որ պատրաստ էր հակահարված տալ: