Բրիտանական ոստիկանությունը հետաքննում է The Beatles խմբի նախկին մասնակից Պոլ Մակկարտնիի՝ 10մլն ֆունտ (12,6 մլն դոլար) արժողությամբ լոնդոնյան տան կողոպուտը:
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը գովեստի խոսքեր է ուղղել Լիոնել Մեսսիին:
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկի Կոմիտասի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2018-ի տնտեսական աճը բավականին բարձր է՝ 5 տոկոսի շրջանակներում: Այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովին:
«Հուսամ, որ նույնն են մնալու նաև Հայաստանի համար կարևոր «կարմիր գծերը», որոնք երբևէ չեն կարող խախտվել»։
Դեկտեմբերի 15-ին ՀՀ նկարիչների միությունում տեղի կունենա միության համագումար և նախագահի ընտրություն։ Այս պահին դեռևս հայտնի չէ, թե միության նախագահի պաշտոնում ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը, քանի որ թեկնածությունն առաջադրում են հենց ընտրության օրը։ Չնայած այդ ամենին, ակտիվ լուրեր են շրջանառվում, որ միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանն առաջադրելու է իր թեկնածությունը։
Հայաստանում գնաճը բավականին ցածր է մնում, 12-ամսյա գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովում:
Դեկտեմբերի 12-ին ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան այն մասին, որ «Կոմիտասի» անվան պանթեոնից գողացել են ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի ու նրա կնոջ գերեզմանաքարերը։
Հարավային Կորեայի նախագահի աջակցման մակարդակը դարձյալ ընկել է՝ նվազագույն ցուցանիշն արձանագրելով նախագահական ժամկետի սկսվելուց վեր՝ 48, 1 տոկոս:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է կիսապաշտպան Փոլ Պոգբայի խաղի մասին:
Միջազգային հեղինակավոր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության տվյալների համաձայն՝ 2018թ-ին ամբողջ աշխարհում կալանավորվել է 251 լրագրող:
Կանանց մեծ մասը կյանքի ընթացքում բախվում է այս խնդրին: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ շատերն են կարծում, թե ցելյուլիտի առաջացումը կապված է տարիքի և ավելորդ քաշի հետ, սակայն դրա առաջացման հիմնական պատճառներից մեկը տոքսինների կուտակումն է:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Մեկ մեղադրյալի՝ վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարչի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խորհուրդ է տվել Զինեդին Զիդանին գլխավորել անգլիական ակումբ:
Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ է կարգվել բարեգործական եւ թատերական գործունեության համար:
«Ինչքա՞ն կարելի է պատմել Գյուլնազ տատի հեքիաթները։ Հայաստանում ոռոգման համակարգի ջուրը կա, ավելցուկ էլ ունենք, Ջրային կոմիտեն խախտել է բոլոր նորմատիվները, այդ պատճառով էլ պատասխան չի տալիս»:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, հղելով իտալական մի շարք առաջատար մարզական կայքերի, «Ինտերն» ամռանը կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիին:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի բավարարել բրիտանացի պատգամավորների՝ Brexit-ի համաձայնագրին վերաբերող պահանջները եւ Եվրամիությունից անհրաժեշտ երաշխիքներ ստանալ Հյուսիսային Իռլանդիայի հարցի շուրջ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու։ Չավուշօղլուն Ադրբեջանում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործանախարարների նիստին, ինչպես նաև առաձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառը վերսկսել է աշխատանքը քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից երկու օր անց:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել էին ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն:
Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հետ սահմանի մի հատվածում զինված ուժերի ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ուժերով:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Դեկտեմբերի 14-ին ԱԺ-ում կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանի հեղինակած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով դեկտեմբերի 25-ին և 26-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն:
Մինչև ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N1269-Ն որոշումն ուժի մեջ մտնելը տրված հին նմուշի զինվորական գրքույկները պահպանում են իրենց ուժը:
Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Վեդի-Լանջառ, Թալին-Մաստարա-Լանջիկ, Սիսիանի «Զանգեր» ճանապարհահատվածներում, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Լևոն Մնացականյանն իր դիմումի համաձայն է պաշտոնից ազատվել և ոչ պակաս կարևոր պաշտոնի է նշանակվել՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի։
ՉԺՀ-ի Պետխորհուրդը որոշում է ընդունել ԱՄՆ-ից ավտոմոբիլների եւ համալրող մասերի լրացուցիչ ներկրման մաքսերի սահմանումը սառեցնել մինչեւ 2019 թվականի մարտի 31-ը: