Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել ու ՎՏԲ-Հայաստան Բանկի հինգ երջանիկ քարտերից մեկի սեփականատեր դառնալ` յուրաքանչյուրը 1 000 000 ՀՀ դրամ գումարով:
Դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանն ավարտեց ելույթները Լոնդոնի մրցաշարում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 99 դեպք։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշում է ծննդյան օրը: Դեկտեմբերի 17-ին լրացել է Հռոմի քահանայապետի 82 տարին։
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով Սահմանադրական դատարանը վերջերս հակասահմանադրական է ճանաչել Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ սահմանվող մի շարք դրույթներ։
Վերջերս Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Փարիզում խստացրել են Սուրբծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
Հալեպի Ջամաիյաթ Ալ Ռիյադի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք կկառուցեն առաջիկա չորս տարում:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Լոնդոնի դասական մրցաշարի երրորդ տեղի համար:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի շրջանակներում Ժնևում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների, գործարարների և հիմնադրամների նախագահների հետ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացումն անուղղելի վնաս կհասցնի Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականությանը:
Չպարզված հզոր պայթուցիկ սարք է գործի դրվել Հունաստանի մայրաքաղաքի արվարձանում գտնվող Skai մասնավոր հեռուստաալիքի շենքի մոտ, ոչ ոք չի տուժել:
Ֆրանսիայի իշխանություններն ուշադրության կառնեն քաղաքացիական նախաձեռնության հանրաքվեների անցկացման մասին՝ «դեղին բաճկոնավորների» շարժման պահանջը, որոնց ընթացքում կքննարկվեն պետական կարեւորության հարցեր:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է գրանցվել Արարատի մարզում։ Գյուղերից մեկի 17-ամյա բնակչուհին, ով սովորում է դպրոցի 12-րդ դասարանում օրերս փորձել է ինքնասպանություն գործել՝ թունաքիմիկատ խմելով, սակայն ժամանակին կանխել է մայրը։
Դեկտեմբերի 17-ին, ժամը 02:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի աստիճանների մոտակայքում:
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին:
Այս տարվա հոկտեմբերին Միջազգային Հանրապետական Ինստիտուտ ժողովրդավարության զարգացման կազմակերպությունը Հայաստանի բնակչության շրջանում հասարակական կարծիքի հետազոտություն է իրականացրել. արդյունքները հրապարակվել են նոյեմբերի վերջին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և թիվ 74 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի 1295 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Մեծ ափսոսանքով իմացանք, որ Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը ազատվել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի պաշտոնից: ՀԵՊ ուսուցիչներիս համար այս տեղեկությունը չափազանց տհաճ էր և անհանգստացնող. ի՞նչ կարող էր նշանակել Ձեր այս անակնկալ որոշումը մի հոգևորականի նկատմամբ, ում ջանադիր աշխատանքի շնորհիվ ՔԴԿ-ի հեղինակությունը անընդհատ բարձրանում էր վերջին տարիներին, ում վեհաշուք ներկայությունն ու իսկապես դաստիարակող, հոգևոր ապրումներ ներշնչող անկեղծ խոսքը մեր միջոցառումները դարձնում էին քրիստոնեավայել ապրելու հրաշալի դասեր:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 22:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի «Ամենափրկիչ» մատուռի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս օրերին ԱԺ շենքում աշխատանքային եռուզեռ է: Նախապատրաստվում են դիմավորել 7-րդ գումարման պատգամավորներին: Թարմացվում են ԱԺ գույքը, կահույքը, գորգերը:
Թուրքիայի Այդըն նահանգի Չինե շրջանի բնակչության թիվը տարեցտարի պակասում է։ Վերջին 10 տարվա ընթացքում այս շրջանի բնակչության թիվը նվազում է տարեկան շուրջ 430-ով։ ՏԻՄ ղեկավար Էնվեր Սալիհ Դինչերը հասարակական կազմակերպությունների աջակցությամբ հատուկ արշավ է սկսել՝ տեղի բնակիչներին կրկին Չինե վերադարձնելու նպատակով։
Ճապոնիան պատրաստվում է հունվարին արբանյակ արձակել՝ դրա միջոցով աշխարհում առաջին անգամ արհեստական «աստղային անձրեւ» առաջացնելու նպատակով:
Թուրքական «CNN Türk» լրատվամիջոցն ուշագրավ նյութ է պատրաստել Թուրքիայում անհետացած և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների մասին։
Եվրոպայի Euro-NCAP անկախ կազմակարպությունը քրաշ-թեստերի արդյունքներով կազմել է 2018 թվականի ամենաանվտանգ ավտոմոբիլների վարկանիշը:
Բելգիական Ֆլանդրիայի տարածաշրջանային խորհրդարանը հավանություն է տվել այն օրինագծին, որի համաձայն փոխադրամիջոցում երեխաների ներկայությամբ ծխող ավտոմոբիլիստները եւ ուղեւորները կպատժվեն մինչեւ հազար եվրոյի չափ տուգանքով։
Բաղադրատոմս
1 բաժակ կարմիր լոբի 1 գլուխ սոխ 2 պճեղ սխտոր