Բաժիններ՝

Կիմ Երիցյանի ու նրա կնոջ գերեզմանից անհետացած երեսպատման սալաքարերն այսօր տեղադրվել են

Դեկտեմբերի 12-ին ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան այն մասին, որ «Կոմիտասի» անվան պանթեոնից գողացել են ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի ու նրա կնոջ գերեզմանաքարերը։

«Կիմ Երիցյան» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լևոն Բարսեղյանը, սակայն, 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ոչ թե գողացել են գերեզմանաքարերը, այլ երեսպատման սալաքարերն են պոկել:

«Մենք դիմել ենք Կառավարությանը, իրենք՝ Քաղաքապետարան, նրանք էլ՝ «Թաղման բյուրո», և հարցը կարգավորվել է: Պակաս երեսպատման սալաքարերն այսօր արդեն տեղադրվել են, իսկ վաղը՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 12 ին, «Կիմ Երիցյան» հասարակական կազմակերպությունը հրավիրում է այցելություն Երևանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Կիմ Երիցյանի և իր տիկնոջ հիշատակին»,- ասել էր Բարսեղյանը՝ նշելով, որ ամեն դեպքում պետք է պարզել, թե ինչպե՞ս են անհետացել երեսպատման սալաքարերը:

Կարդացեք նաև

«Եթե չեն էլ գողացել, ապա ինչպե՞ս են պոկվել հենց այդ գերեզմանի երեսպատման սալաքարերը, հո երկրաշարժ չի՞ եղել»,- նկատեց Լևոն Բարսեղյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս