Բաժիններ՝

«Պոգբայի խաղը հիասթափություն է. նա այնպիսի տեսք ունի, ասես 16-17 տարեկան լինի». Օուեն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է կիսապաշտպան Փոլ Պոգբայի խաղի մասին:

«Մեղքի մի մասն իր վրա պետք է վերցնի մարզիչը: Խոսքը գնում է խաղի համակարգի, սխեմայի մասին:

Պոգբայի խաղին նայելը հիասթափություն է: Նա այնպիսի տեսք ունի, ասես դեռ 16-17 տարեկան է:

Նա կարող է պարզապես վերցնել և դիտել Փոլ Սքոուլզի մասնակցությամբ տեսանյութեր: Պոգբան այնքան շատ սխալ որոշումներ է կայացնում:

Եթե Պոգբան խաղար Գվարդիոլայի, Կլոպի, կամ մեկ այլ մարզչի մոտ, նա կլիներ աշխարհի մի քանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Իսկ հիմա դա հնարավոր չէ ասել»,- Օուենին է մեջբերում BT Sport-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31