ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումներին, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2019-2021 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցերը:
Բուդապեշտում լույս դեկտեմբերի 14-ի գիշերը ցուցարարների ու ոստիկանության բախումներ են տեղի ունեցել խորհրդարանի շենքի առջեւ:
Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնին հավակնում է Ջարեդ Քուշները՝ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր ամուսինը, որը ներկայում նրա խորհրդականն է։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր ձերբակալվել է ևս երկու անձ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:
Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը հանդիսավորությամբ կվառվեն դեկտեմբերի 21-ի երեկոյան:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Եվրախորհուրդն իր եզրակացություններում հավաստել է 2018 թվականի նոյեմբերի 25-ի սեփական որոշումը, որով հավանություն է տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրին եւ հաստատել քաղաքական հռչակագիրը։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
2018 թվականին արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ՝ նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենայից հասնելով արդեն իսկ 62,5 հազարի: Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 բաժնի (ավտոմաքսատուն) ենթակառուցվածքը նախատեսված չէր նման ծավալների ծառայություն մատուցելուհամար, ինչը և հանգեցրել է հավելյալ հերթերի և կուտակումների:
ԱՄՆ-ի Սենատը քվեարկել է Եմենի հակամարտությունում Սաուդյան Արաբիային ցույց տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու օգտին՝ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության պատճառով:
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երեւան էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են ՀՀ ու ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, ԼՂՀ եւ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից իրարամերժ լուրեր էին տարածվում՝ Արցախի ուժային բլոկին առնչվող, այդ թվում նաեւ այն, որ ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կփոխարինի Բակո Սահակյանին եւ այդ իսկ պատճառով այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Մեր հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց․
«Հրապարակ» թերթը գրում է. «Գնալով ավելի բարդ են դասավորվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները․ 8 ամիս պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանին մինչ այժմ պաշտոնապես չեն հրավիրել Ռուսաստան, ՀԱՊԿ թնջուկին շուտով կգումարվի գազի գնի հարցը։
Շերիֆ Շեքաթը, որին կասկածում են դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրա զինված հարձակման մեջ, որի ընթացքում զոհվել է երեք եւ տուժել 13 մարդ, դեկտեմբերի 13-ի երեկոյան սպանվել է Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու:
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մինչ կառավարությունը սպասում է, որ ներդրումները շուտով կողողեն մեր տնտեսությունը, ուժեղանում է ֆինանսական միջոցների արտահոսքը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել են «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության տարբեր թեկնածուների:
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը` «Ռոսսելխոզնադզոր»-ը, սահմանից հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված 226 տոննա նարինջը և մանդարինը։
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանական ուժում միշտ էլ պաշտոնի կռիվն անպակաս է, իսկ երբ դրան էլ գումարվում են երիտասարդական ամբիցիաները, ինչպես ասում են, գլուխդ առ ու փախիր: Հիմա Նիկոլ Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը. բոլորն էլ ուզում են «չալաղաջ տեղերից» բաժին ունենալ:
Վերաքննիչ դատարանի դատավորներից Ալեքսանդր Ազարյանը, որի որոշմամբ Քոչարյանն ազատ էր արձակվել, հրապարակավ հայտարարեց, թե դատական համակարգի վրա կա բիրտ ճնշում:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ կընտրվի Հայկ Գեւորգյանը:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ընտրություններից հետո, որոնց արդյունքները ոչ բոլորի համար են արժանահավատ՝ թե՛ մասնակցության, թե՛ ՀՀԿ-ի «եզրային» ցուցանիշների, թե՛ «Իմ քայլի» 88 մանդատի առումով (2/3-ի ակնհայտ ապահովում կարեւորագույն օրենքների համար մեկ ուժի ձայների սպասարկման տեսանկյունից), նոր թափ է հավաքել ճնշումը քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ու նրա թիմի անծրագիր-անբովանդակ քաղաքականությունն ակտիվորեն քննադատած ՀՀԿ-ականների նկատմամբ։
Եվ եթե հաշվի առնենք, որ դրանից բացի արտաքսման են ենթարկվում նաեւ այնպիսիք, ում փաստաթղթերը պատշաճ վիճակում են, ապա կարող ենք արձանագրել, որ եվրոպական երկրներից «դեպորտ» եղած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի մեծ է, քան ներկայացվում է պաշտոնապես»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ։ Այն պետք է լուծվի կոնսենսուսով։ Այս մասին, ըստ «Sputnik Արմենիա»-ի, հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է ֆինանսների նախարարության սեւ ցուցակում:
«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին իշխանությունը ժամ առ ժամ սպասում է, թե երբ Ռուսաստանից կգա ցանկալի շնորհավորանքը: Սակայն Պուտինը չի շտապում, հնարավոր է ընդհանրապես չանդրադառնա հայաստանյան ընտրություններին:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«Փաստ» թերթը գրում է. «Բնական է, որ այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովի նախագահներ, փոխվարչապետներ, նախարարներ եւ այլն: Այս ամենի մեջ երկրորդական չէ նաեւ մարզպետների հարցը:
Տեղեկություններ կան, որ նոր ձեւավորվող կառավարությունը կունենա ոչ թե երեք փոխվարչապետ, որն օրենքի պահանջն էր, այլ՝ մեկը, 18 նախարարությունն էլ կկրճատեն՝ հասցնելով 11-ի։