Բաժիններ՝

«Եթե Զիդանը ցանկանում է աշխատել թոփ-մակարդակում, ապա պետք է ընտրի Անգլիան». Վենգեր

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խորհուրդ է տվել Զինեդին Զիդանին գլխավորել անգլիական ակումբ:

«Այո, ես կցանկանայի տեսնել Զիդանին Անգլիայում: Այսօր, եթե ցանկանում ես աշխատել թոփ-մակարդակում, պետք է ընտրես Անգլիան:

Բայց կա որոշակի անորոշություն՝ կապված Բրեքսիթի հետ. կպահպանի՞ արդյոք ԱՊԼ-ն ֆինանսական գերակայությունը ֆուտբոլում: Շոտուվ կիմանանք:

Անգլիան միակ երկիրն է, որտեղ չեմպիոնության համար պայքարում է 6 ակումբ: Այլ լիգաներում չեմպիոնին կարելի է նշել արդեն դեկտեմբերին, իսկ Ֆրանսիայում՝ անգամ սեպտեմբերին:

Զիդանը բարդ ընտրության առաջ է կանգնած. նա աշխատել է աշխարհի մեծագույն թիմում, հիմա նա կարող է գնալ միայն երկրորդ մեծագույն ակումբը:

Նա պետք է որոշի՝ արդյո՞ք ցանկանում է գնալ մի թիմ, որը միանգամից պայքարելու է Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար, թե՞ պատրաստ է մասնակցել ակումբ կառուցելու երկարաժամկետ ծրագրին:

Նրա փոխարեն՝ ես կընտրեի երկրորդ տարբերակը»,- Վենգերին է մեջբերում beIN Sports-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս