Բաժիններ՝

«Այ տիկին ջան, ջրամբարը գյուղատնտեսության համար է ստեղծվել, ի՞նչ իրավունք ունեք այդ ջուրը վերցնել». Բերբերյանը՝ Ջրային կոմիտեի նախագահին

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ չնայած նախորդ տարին աչքի է ընկել առատ տեղումներով, սակայն Սևանից հավելյալ ջրառ են իրականացրել։

Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հստակ հայտարարել էր, որ 150 հէկ խախտել է ջրային նորմերը.

«Այդ ամենը Դատախազությունը ստուգել է, իսկ Ջրային կոմիտեն համառորեն պնդում է, թե դրանք չեն խանգարում ջրամբարներին, այ տիկին ջան, ջրամբարը գյուղատնտեսության համար է ստեղծվել, ի՞նչ իրավունք ունեք այդ ջուրը վերցրնել ու հէկ-ի վրա օգտագործել։ Նույնն այսօր շարունակվում է, ինչքա՞ն կարելի է պատմել Գյուլնազ տատի հեքիաթները։ Հայաստանում ոռոգման համակարգի ջուրը կա, ավելցուկ էլ ունենք, Ջրային կոմիտեն խախտել է բոլոր նորմատիվները, այդ պատճառով էլ պատասխան չի տալիս»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց Հ. Բերբերյանը և ընդգծեց, որ այս գործին պետք է միջամտեր Գյուղատնտեսության նախարարությունը, սակայն չի ցանկանում «վատամարդ» լինել, քանի որ Ջրային կոմիտեի հետ լավ հարաբերությունների մեջ է։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31