ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2018-ի տնտեսական աճը բավականին բարձր է՝ 5 տոկոսի շրջանակներում: Այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովին:

«Տնտեսական աճը բավականին բարձր է՝ մեր գնահատականներով 5 տոկոսի շրջանակներում, վերջին եռամսյակի դրությամբ՝ 6.5 տոկոսից ավելի տնտեսական աճ: Երկարաժամկետ գնահատականներում քննարկում ենք նաև պոտենցիալ աճի հնարավորությունները: Այդ պոտենցիալը մենք տեսնում ենք 5 տոկոսի շրջանակում, եթե բազային գնահատում անենք»,-ասաց Երիցյանը:

Նրա խոսքով՝ իսկ եթե որպես հիմք ընդունեն այն կառուցվածքային բարեփոխումները, որ կառավարության ծրագրով հրապարակվել է, կարող են ակնկալել ավելի բարձր տնտեսական աճ: Այդուհանդերձ, ԿԲ-ի կանխատեսումները միջին ժամկետում 5 տոկոսի շրջանակում են: Երիցյանի կարծիքով՝ դա մի քանի տարիների ընթացքում կարագանա:

Նա նաև կարծում է, որ 2018-ի ընթացքում տնտեսական և դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակադրումներին հասնում են: Տարին ավարտելուց հետո կարող են գնահատականներ տալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31