Բաժիններ՝

Լոնդոնում կողոպտել են Պոլ Մակկարտնիի տունը. The Daily Mail

Բրիտանական ոստիկանությունը հետաքննում է The Beatles խմբի նախկին մասնակից Պոլ Մակկարտնիի՝ 10մլն ֆունտ (12,6 մլն դոլար) արժողությամբ լոնդոնյան տան կողոպուտը: Այդ հանցագործությունը, ինչպես դեկտեմբերի 14-ին հայտնել է The Daily Mail թերթը, կատարվել է Freshen Up համաշխարհային համերգային շրջագայության բրիտանական փուլի շրջանակում Լիվերպուլում նրա համերգից մի քանի օր առաջ:

Համերգային շրջագայությունը մեկնարկել է սեպտեմբերի 17-ին Կանադայում Մակկարտնիի չորս ելույթներով: Սքոթլենդ-Յարդում հաստատել են, որ կողոպուտի եւ կոտրանքի հետքերի վերաբերյալ կանչն ստանալուց հետո ոստիկանության սպաները մի քանի ավտոմեքենայով ժամանել են մայրաքաղաքի Սենտ-Ջոնս-Վուդ շրջան: Գողացվածի մասին չի հաղորդվում:

Մակկարտնիի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է հայտնել, թե նա եւ իր տիկինը՝ Նենսի Շեւելը, արդյոք տանն են եղել կողոպտման պահին:  Լոնդոնի ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ տեղի ունեցածի կապակցությամբ ձերբակալություններ դեռեւս չեն կատարվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս