Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը Twitter-ում իր հաղորդագրությունների շուրջը ծագած նոր սկանդալի պայմաններում փոխել է իր օգտահաշվի անվանումն այդ սոցիալական ցանցում։
Հայաստանի այն կորպորատիվ օգտատերերի բաժինը, որոնք 2018 թվականին ենթարկվել են համացանցից գրոհների, կազմել է 18,38%` 2017 թվականի 17,80%-ի փոխարեն։
«Չելսիի» նախկին պաշտպան և ավագ Ջոն Թերրին խոստովանել է, որ չի կարոտում ֆուտբոլը: Ֆուտբոլիստը, ով ավարտեց կարիերան նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, տվյալ պահին հանդիսանում է «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզչի օգնականը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ անպատիժ չթողնել ԶԼՄ-ների աշխատողների եւ իրավունքներն ու ազատությունները պաշտպանող ակտիվիստների նկատմամբ կատարվող հանցագործությունները:
Փետրվարի 27-ին տասը րոպեի տարբերությամբ Արտաշատ քաղաքում ավազակային հարձակումներ կատարվեցին։ Ժամը 15-ն անց 50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ հնչեց, որ Մյասնիկյան փողոցի խանութներից մեկը զինված տղամարդ է մտել, փող պահանջել և ստանալուց հետո փախել։
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում մի խումբ անձանց մոտից առգրավվել է 800 տարվա վաղեմություն ունեցող կրոնական թեմայով եբրայերեն գիրք։
1988թ. փետրվարին Ադրբեջանում հայերի դեմ հրահրված ջարդերն ունեցան ողբերգական հետևանքներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմավորել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը:
«Կառավարությունից ոչ ոք չիջավ և չընդունեց մեզ: Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ կարող է կառավարությունն առանց մեզ հետ քննարկելու ընդունել այդ նախագիծը, տանել Ազգային ժողով, կոճակները սեղմել ու օրենք դարձնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նարգիլեի բիզնեսով զբաղվողներից Գոռ Գասպարյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով հստակ կսահմանվեն ՀՀ դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և ՀՀ տարածքից արտահանելու, ներմուծման և արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու համար անհրաժեշտ չափանիշները
«Որոշումը կարող է մի փոքր դուր չգալ պոլիէթիլենային տոպրակ արտադրողներին: Նրանք շուկա ունեն և մեծ օգուտ են ստանում: Եվ եթե պոլիէթիլենային տոպարկները բարձր գնով վաճառեն, հնարավոր է՝ պահանջարկը նվազի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան «Էկոլուր» հ/կ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:
Ամերիկացիների մեծ մասն սկսել է Ռուսաստանը համարել Միացյալ Նահանգների գլխավոր թշնամին:
Ներկայիս «ադրբեջանական ինքնության» ձևավորման կարևոր բաղադրիչներից է Խորհրդային Ադրբեջանում 1988թ. սկզբից սկսված հասարակական շարժումը, որն ի սկզբանե ձևավորվել է ազգայնական և քաղաքական իսլամի գաղափարների շուրջ:
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է հայտնվել Անգլիայում:
«Եվրատեսիլ-2019»-ի կազմակերպիչները՝ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) եւ KAN իսրայելական հեռարձակող ընկերությունը, հայտարարել են փետրվարի 28-ին Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին մրցույթի տոմսերի վաճառքների մեկնարկի մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում գրառում է կատարել մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:
«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պետք է մտածի ավելի ուժեղ ակումբ տեղափոխվելու մասին:
Առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Իլհամ Ալիեւի հետ։ Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կա նախնական համաձայնություն՝ ընդգծելով, որ այդ լինելու է առանց օրակարգի հանդիպում:
«ԿԳ նախարարի այդ հայտարարությունը կարդալուց հետո ինձ մոտ հարց առաջացավ՝ բա հոկտեմբերի 27-ի՞ դեպքերը, ինչո՞ւ է այսօրվա իշխանությունը սևեռվել Մարտի 1-ի վրա»։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Բուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցներ պետք է ազատեն իրենց զբաղեցրած տարածքները։ Քաղաքապետարանն արդեն ծանուցումներ է ուղարկել շենքում գտնվող բոլոր խմբագրություններին՝ քաղաքապետը խմբագիրներին 5 օր ժամանակ է տվել տարածքն ազատելու համար։
Հանոյում կայացած ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովն ավարտվեց ձախողմամբ՝ դառնալով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պարտությունը:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Թուխելը կիսվել է կիսապաշտպան Անխել Դի Մարիայի խաղի մասին կարծիքով:
Ռուսաստանը գործադրում է նշանակալի, վճռական ջանքեր՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին, որպեսզի գտնեն խաղաղ կարգավորման ուղիներ:
Մոսկվան պաշտպանում է երկխոսությունը շարունակելու Վաշինգտոնի եւ Փհենյանի տրամադրվածությունը, որը պետք է ամրապնդվի միմյանց ընդառաջող քաղաքական քայլերով:
Այն ժամանակ, երբ մեր ավիացիայի մասնագետներին հրավիրում էին այլ երկրներ՝ այնտեղի աշխատակիցների որակավորումը բարձրացնելու համար, Ռևազյանն իր համար խորհրդական է հրավիրում դանիացիների, որոնք բոլորովին զուրկ են Հայաստանի ավիացիոն ոլորտի յուրահատկության և կառավարման առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներից:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է ամենակարճ ժամկետում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ անձամբ հանդիպելու մտադրության մասին, ժամկետները կհամաձայնեցեն դիվանագիտական կապուղիներով:
«Ինձ մոտ է գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը՝ անժամկետ և ավագանու որոշմամբ։ Պայմանագրում կա կետ, որը սահմանում է պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը, որոնց համապատասխան պայման այսօր չի գործում։ Ճիշտ է, մեր դատարանները երազելու տեղ դեռ շատ ունեն, բայց, ի վերջո, դատարան կա, չէ՞»,- ասաց Ա. Բախշյանը։
Պատրաստության պլանի համաձայն` 5-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական հավաք-պարապմունքներ:
ՊԲ-ի 2019 թվականի պատրաստության պլանի համաձայն, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, փետրվարի 26-ից 27-ը անց են կացվել բազմաստիճան շտաբային մարզումներ, որոնց ընդգրկվել են ՊԲ-ի, միավորումների և զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վիետնամից մեկնեց առանց միջուկային գործարքի, որը հույս ուներ կնքել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ, ինչը նրան կարեւոր հաղթաթղթից զրկեց 2020 թվականի նախագահի ընտրությունների մրցարշավի նախաշեմին: