
Իլոն Մասքը Twitter-ում փոխել է օգտահաշվի անվանումը

Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը Twitter-ում իր հաղորդագրությունների շուրջը ծագած նոր սկանդալի պայմաններում փոխել է իր օգտահաշվի անվանումն այդ սոցիալական ցանցում։
Ձեռնարկատիրոջ հաշվառումային գրանցման անվանումն այժմ Elon Tusk է՝ Elon Musk-ի փոխարեն: Բացի դրանից, գործարարը Tusk բառից հետո ժամանակավորապես զետեղել է փղի փոքրիկ պատկեր: Այն անգլերենում, մասնավորապես, կարող է նշանակել «փղի ժանիք»:
Մասքը, որը շուրջ 25 միլիոն բաժանորդ ունի Twitter-ում, չի պարզաբանել, թե ինչպես պետք է հասկանալ նիքի փոխումը:
Ձեռնարկատերը նաեւ սոցցանցում հայտնել է, որ ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ժամանակով փետրվարի 28-ի ցերեկը հարկ է սպասել նորությունների, որոնք կվերաբերեն Tesla-ին: Twitter-ում Մասքի հաղորդումները մեկ անգամ չէ, որ աղմկահարույց սկանդալներ են առաջացրել, եւ այս շաբաթ գրավել են ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ սակարանների դաշնային հանձնաժողովի ուշադրությունը:
Այդ կարգավորիչ մարմինը փետրվարի 25-ին դիմել է դատարան՝ խնդրելով ճանաչել, որ Մասքը խախտել է ավելի վաղ Հանձնաժողովի հետ կնքած համաձայնությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
https://twitter.com/elonmusk/status/1100647838516539392?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1100647838516539392&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F965902.html