Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան նույնպես ծանուցում է ստացել Երևանի քաղաքապետարանից. Անահիտ Բախշյան
«Սա փնթի կառավարման խնդիր է։ Օրերս տեսաք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի և ՊՈԱԿ-ի հետ կապված այդ փաստաթուղթը, և հանկարծ նշեցին, որ այն սևագիր է, վերջերս նման բաներ շատ են լինում։ Հրապարակ է նետվում ինչ-որ նախագիծ, բայց հետո պարզվում է, որ այն ընդամենը սևագիր է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի որոշմանը, որով Բուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվականներ պետք է ազատեն իրենց զբաղեցրած տարածքները։
Անահիտ Բախշյանի խոսքով՝ Բուզանդի 1/3 շենքում է տեղակայված նաև Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան, 2013 թվականին ավագանու որոշմամբ այնտեղ տարածք է տրամադրվել օգտագործման նպատակով։ Մանկական ֆիլհարմոնիան նույնպես ստացել է ծանուցում։
«Ինձ մոտ է գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը՝ անժամկետ և ավագանու որոշմամբ։ Պայմանագրում կա կետ, որը սահմանում է պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը, որոնց համապատասխան պայման այսօր չի գործում։ Ճիշտ է, մեր դատարանները երազելու տեղ դեռ շատ ունեն, բայց, ի վերջո, դատարան կա, չէ՞»,- ասաց Ա. Բախշյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան