«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է Ռակիտիչով
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է հայտնվել Անգլիայում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբների շարքում է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաների» ղեկավարությունը հետևում է կիսապաշտպանի և «Բարսելոնայի» միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններին և պատրաստ է օգտվել իրավիճակից՝ խաղացողին իր շարքերը հրավիրելով:
30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կատալոնացիների հետ լրանում է 2021թ. ամռանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միլանի «Ինտերը» համարվում է Ռակիտիչի նկատմամբ գլխավոր հավակնորդը և մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 40 մլն եվրոյի դիմաց կիսպաաշտպանին ստորագրելուն: Տեղեկատվամիջոցները հաղորդում էին նաև, որ ինքը՝ Ռակիտիչը, «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել է մրցաշրջանի ավարտից հետո «Ինտեր» տեղափոխվելու ցանկության մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը