«Սովորական և մեծ ակումբների կազմում խաղալը նույն բանը չէ». Իբրահիմովիչը՝ Քեյնին
«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պետք է մտածի ավելի ուժեղ ակումբ տեղափոխվելու մասին:
«Անգլիայում խաղալու ժամանակ տեսել եմ Քեյնին: Լավ խաղացող է, նա անընդհատ առաջադիմում և զարգանում է: Նրա մոտ շատ բան է ստացվում: Բայց մեծ ակումբի կազմում խաղալն ու դրսևորվելը նույն բանը չէ, ինչ, ամենայն հարգանքով «Տոտենհեմի» նկատմամբ, սովորական ակումբում լավ խաղալը:
Եթե նա ցանկանում է շատ բանի հասնել, ապա՝ այո, պետք է փոխի ակումբը: «Տոտենհեմը» հրաշալի թիմ է, բայց դա այն ակումբը չէ, որը պայքարում է տիտղոսների համար: Նույնիսկ, եթե նրանք ունեն լավ մարզիչ, բավարար չէ»,- Իբրային է մեջբերում BetHard-ը:
«Տոտենհեմը», հավաքելով 60 միավոր, զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը