Բաժիններ՝

«Դի Մարիան նվեր է». Թոմաս Տուխել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Թուխելը կիսվել է կիսապաշտպան Անխել Դի Մարիայի խաղի մասին կարծիքով:

«Դի Մարիան հաղթել է Չեմպիոնների լիգան «Ռեալի» հետ: Ես նայել եմ նրա մասնակցությամբ հանդիպումները, նա առանցքային խաղացող էր:

Հիմա նա իմ խաղացողն է, և, ինչպես ես բազմիցս նշել եմ, դա նվեր է: Նա ամեն օր ցուցադրում է մակարդակ և բնավորություն, նա հուսալի է: Ամեն օր Անխելն առաջինն է գալիս մարզման կենտրոն, նա թոփ-պրոֆեսիոնալ է:

Նրա հետ կարելի է հաղթել, քանի որ նա խաղում է, որպեսզի հաղթի և գոլեր խփի: Հիմա նա շատ կարևոր է ՊՍԺ-ի համար, քանի որ նա ունի անհրաժեշտ որակները հարձակումները եզրափակելու և գոլ խփելու համար, ինչպես նաև նա ճշգրիտ հարված ունի:

Նա իրեն լավ է զգում, շատ ինքնավստահ է: Նա շատ գոլեր է խփել և գոլային փոխանցումներ է կատարել: Դա լավ է, այդպես էլ պետք է լինի»,- Տուխելին է մեջբերում As-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս