Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-իրանական սահմանին կանխել են թմրանյութ անցկացնելու հերթական փորձը:
Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը, որը վարում է Տիգրան Ավինյանը:
Դաքայի օֆիսային շենքում մարտի 28-ին բռնկած հրդեհից զոհվածների թիվը հասել է 25-ի:
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է մարտի 28-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Օրակարգում մեկ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունն է:
Ռուսաստանի Դաշնության՝ Գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը» արգելել է երրորդ երկրներից թուրքական տանձի ներկրումը երկիրը։
Գերմանիայի կառավարությունը եւս կես տարով՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը, երկարաձգել է Սաուդյան Արաբիա սպառազինությունների արտահանման արգելքը:
Ethiopian Airlines-ի ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվածի հարազատներն ԱՄՆ-ում դատի են տվել Boeing-ին
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը, որը մարի 28-ին ժամանել է Պեկին՝ բանակցելու առեւտրի հարցերի շուրջ, արդյունավետ հանդիպում է անցկացրել։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր մեծ պատվիրակությամբ կմեկնի Արցախ։ Օրվա ընտրությունը պատահական չէ՝ Փաշինյան-Ալիև հանդիպման օրը որոշել են «միասնության» մեսիջ հղել՝ այդ օրն անցկացնելով Արցախում։
Մարտի 29-ին, ժամը 00:06-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի կեսերին տեղի կունենա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ էլ Արամ Սիմոնյանը կհեռացվի ռեկտորի պաշտոնից:
Հայ խաղաղապահների ներկայացուցիչը մեզ պատմեց, որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի հովանու ներքո հանդես եկող հայ խաղաղապահների, Սիրիա մեկնած մեր առաքելությունը շատ վատ կենցաղային պայմաններում է գտնվում ոչ միայն բնակության պայմանների եւ անվտանգության առումով, այլեւ տարրական սնվելու՝ «իրենց հետ տարած պահածոներն են ուտում»։
Վենեսուելայի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 29-ից վերսկսել աշխատանքային գործունեությունն ամբողջ երկրում, ընդսմին անորոշ ժամանակով երկարացնելով ուսումնական պարապմունքների դադարեցումը:
Վրաստանի տարածքով ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման հետ կապված կրկին խոչընդոտներ են ստեղծվել։
Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի կիզակետում եղել է նաեւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին:
ԱԺ հավաքարարների թեման նոր զարգացումներ է ստանում: Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ նրանցից շատերն աշխատանքից ազատվելու դիմում են գրում արդեն:
Մամուլի վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ, պարզվում է, հեղափոխական թիմի սրտով չեն եղել, եւ քայլիստներից ոմանք խորապես վիրավորվել են իրենց առաջնորդից։
«Մենք բավարարված ենք, շատ բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը: Սա քաղաքական թիմի, քաղաքական թիմով աշխատելու որոշում է»:
Օրերս «Ժամանակ»-ը գրել էր, որ Երեւանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
Անջելինա Ջոլին կարող մասնակցել Disney-ի եւ Marvel-ի «Հավերժականները» ֆիլմին:
Բանգլադեշի բնակչուհիներից մեկը երկվորյակներ է ծնել այն բանից 26 օր անց, երբ լույս աշխարհ եկավ նրա որդին:
NASA-ի տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը հայտարարել է Լուսնի մակերեւույթին ԱՄՆ-ի մշտական ներկայություն հաստատելու Միացյալ Նահանգների վարչակազմի մտադրության մասին:
Չինաստանի իշխանությունները հայտարարել են էլեկտրամոբիլներ արտադրողների սուբսիդիաների զգալի կրճատման մասին եւ մտադիր են 2020 թվականին ամբողջովին դադարեցնել այդ ծրագիրը:
Էստոնիան կարող է դառնալ աշխարհի առաջին երկիրը, որտեղ դատավճիռները կկայացնի արհեստական ինտելեկտի (ԱԻ) գործառույթով հանդերձված համակարգիչը:
Ավստրալական ընկերություններից մեկն իր աշխատակիցներին առաջարկում է տարվա ընթացքում չաշխատել մինչեւ երեք ամիս, որպեսզի նրանք հասցնեն ապրել, սովորել ու ճանապարհորդել:
Սինգապուրի «Չանգի» օդանավակայանը յոթերորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել աշխարհում: