Բաժիններ՝

Սերբիայի հետ ազատ առևտրի գոտու մասին ԵԱՏՄ-ի համաձայանագիրը կարող է ստորագրվել հոկտեմբերին. Նիկիշինա

Սերբիայի հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համաձայնագիրը պլանավորվում է ստորագրել 2019 թվականի հոկտեմբերին: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի գործերով կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան՝ «Գաղափարից իրականություն. դեպի Նուրսուլթան Նազարբաեւի եվրասիական նախաձեռնության 25-ամյակը» միջազգային խորհրդաժողովում, որն ապրիլի 11-ին տեղի է ունենում Նուր Սուլթան քաղաքում:

«Այս տարի մենք ավարտեցինք Սերբիայի հետ բանակցությունները եւ այժմ գործարկում ենք այդ համաձայնագրի ստորագրման նախապատրաստման ընթացակարգը, հուսով ենք հոկտեմբերին ստորագրելու այն»,- պատմել է Նիկիշինան:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ին «մի քայլ է մնում մինչեւ Սինգապուրի հետ ազատ առեւտրի գոտու շուրջը բանակցությունների ավարտը»: «Եվ եթե մենք հանդես բերենք արդյունքի միտված համբերություն եւ կամք, մենք նաեւ այս տարի ցանկանում ենք այդ համաձայնագիրն ստորագրել»,- պարզաբանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի գործերով կոլեգիայի անդամը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930