Բաժիններ՝

«Մենք պարտադրեցինք մեր ծրագիրը և արժանի էինք երրորդ գոլին». Էմերի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում  «Նապոլիի» նկատմամբ հաղթանակը (2:0):

«Առաջին խաղում մենք կարողացանք պարտադրել մեր ծրագիրը: «Նապոլին» կարողանում է վերահսկել գնդակը: Առաջին խաղակեսում հակառակորդը մի պահ ուներ, իսկ երկրորդ խաղակեսում՝ ևս երկու հնարավորություններ:

«Արսենալն» արժանի էր երրորդ գոլին: Մրցակցի դաշտում ամեն ինչ այլ կլինի: Մենք պետք է գործենք կենտրոնացած և  վստահ լինենք ինքներս մեզ վրա՝ որքան հնարավոր  է»,- ասել է  Էմերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930