
Իտալիայում սատկել է 10 տարի իր տիրոջ գերեզմանի մոտ ապրած շունը

Իտալիայում սատկել է Նիկոլետա անունով շունը, որն ավելի քան 10 տարի իր տիրոջ գերեզմանի մոտ է անցկացրել Պանցա քաղաքի (Իսկյա կղզի) գերեզմանատանը: Ինչպես հայտնել է La Repubblica թերթը, կենդանու մահվան պատճառ է դարձել ուռուցքը։
Շան տերը եղել է գերմանացի Ալֆրեդը, որը կղզի էր տեղափոխվել շատ տարիներ առաջ: Նա մահացել է 2009 թվականի հունվարին: Այդ ժամանակ էլ Նիկոլետան հեռացավ տնից եւ հաստատվեց տիրոջ գերեզմանի մոտ: Մի օր էլ Նիկոլետան նույնիսկ սեփական խցիկի տեր դարձավ, որտեղ պատսպարվում էր վատ եղանակին:
Վերջին շաբաթներին շան ինքնազգացողությունը վատացել է. աճած ուռուցքի պատճառով Նիկոլետան գրեթե չէր կարողանում շարժվել: Էնրիկո Մատերան, որը ոչ հեռու գտնվող հյուրանոցի տերն է, կենդանուն տարել է անասնաբույժի մոտ, որն ստիպված թունավորելով սպանել է Նիկոլետային:
Բժշկի գնահատմամբ՝ շունը 14 տարեկան էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: