
Փաշինյանը շատ ծանր է տարել ուժայինների բարձր ռեիտինգը. Ինչո՞ւ է Սանասարյանի գործը յուրօրինակ «ստուկ» տվել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության առաջին դեմքի մակարդակով շատ ծանր են տարել «Գելափի» հարցումը, ըստ որի` երկու ուժայինները` Տոնոյանն ու Վանեցյանը, անչափ բարձր ռեյտինգ ունեն:
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, այդ «ցուցանիշներից» առաջ էլ իշխանության առաջին դեմքի մակարդակով փորձ էր արվում Դավիթ Սանասարյանի գործը այնպիսի նրբությամբ «գործարկել», որ համ ոչխարները կենդանի մնան, համ գայլերը` կուշտ։ Ասել է` Ռուսաստանը բավարարված զգա իրեն` Պուտինին «ֆուկ» անող Սանասարյանին գործից հանելու, անկյուն քշելու նոմինացիայով, համ էլ Վանեցյանին` ռեյտինգով Նիկոլին հավասարվելու, մնացյալ սորոսականներին անկյուն չքշելու առումով:
Նույն աղբյուրների փոխանցմամբ դատախազությունում Սանասարյանի գործն «արագ տեմպերով յուրօրինակ «ստուկ» է տվել` Քոչարյանի դատին վազքով մասնակցող գլխավոր դատախազի թեթեւ ձեռքով, դրա համար էր Վանեցյանը պահանջում է իրականացնել համակարգային վեթինգ` դատարանների, դատախազների եւ մնացյալների նկատմամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: