
Քիմ Քարդաշյանը մի քանի կոլաժ է զետեղել իր Instagram-ում

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում զետեղել է մի քանի կոլաժներ, որոնցում միասին ցուցադրված են կինն ինքը եւ նրան նմանակող շունը։
Կոլաժների հերոս է դարձել պոմերանյան շպից Սուշին՝ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի սանը: Շան մի քանի լուսանկարներ կատարված են ֆոտոշոփի միջոցով, մյուսները բեմադրական են:
Առաջին լուսանկարում շան հագին 1998 թվականի Mugler վինտաժային զգեստն է, որով Քարդաշյանն ինքը հայտնվել է Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը:
Երկրորդ կոլաժը ցուցադրում է Քարդաշյանին եւ Սուշիին լողավազանում լողալիս, իսկ երրորդում՝ աստղը եւ նրա շունը ցուցադրված գործի մեջ: Սուշին մի այլ շպիցի հետ նայում է նոութբուքի էկրանին: Ըստ որում շան աչքերին ակնոց է, հագին՝ կոմբինեզոն: