
Ստացվում է, որ 8 քաղաքացու կյանքը, որոնք կանգնել էին տեսողությունը կորցնելու վտանգի առջև՝ նրանց համար հեչ էլ կարևոր չի. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Դեղերի փորձագիտական կենտրոնի» եւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի» աշխատակիցները շուրջ մեկ ամիս շարունակ չեն կարողանում տալ «Avastin» դեղամիջոցի փորձագիտական եզրակացության պատասխանը:
Հիշեցնենք, որ դեղամիջոցի կիրառման արդյունքում ութ մարդ հասել է կուրության շեմին: Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ փորձաքննության արդյունքները 15-օրյա ժամկետում պատրաստ կլինեն: Դա էլ է շատ երկար ժամանակ՝ հաշվի առնելով, որ փորձաքննության ամեն մի օրվա ուշացումը, այսինքն մարդկանց հետ կատարվածի պատճառները չպարզելը կարող է բազում այլ մարդկանց համար խնդիր դառնալ:
Բայց ահա ամիսը լրացավ, բայց նախարարությունից, ի պատասխան մեր հերթական հարցման, կրկին ստացանք հետեւյալ պատասխանը. «Արդեն ասել ենք. երբ պատրաստ լինի, կհրապարակենք»: Ուրիշ ոչինչ:
Ստացվում է, որ 8 քաղաքացու կյանքը, որոնք կանգնել էին տեսողությունը կորցնելու վտանգի առջեւ՝ նրանց համար հեչ էլ կարեւոր չի:
նայած, երեւում է, դեղը ներկրող Սամվել Ալեքսանյանին առողջապահության նախարարն ու նրա շեֆն այնքան են սկսել բարձր գնահատել, որ հրատապ փորձաքննությունը փորձում են ամեն կերպ ձգել: Չնայած, ի վերջո, ստիպված կլինեն մի օր արդյունքները հրապարակել, թաքցնելն անհնար է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: