Բաժիններ՝

Huawei-ն արհեստական ինտելեկտի հետազոտման կենտրոն է ստեղծել Չինաստանի Հեֆեյ քաղաքում

Huawei հեռահաղորդակցական ընկերությունը հետազոտությունների կենտրոն է ստեղծել Չինաստանի Հեֆեյ քաղաքում (Անհոյ արեւելյան նահանգի վարչական կենտրոն), որը, մասնավորապես, կզբաղվի արհեստական ինտելեկտի բնագավառի մշակումներով: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքային իշխանություններին:

Ինովացիոն կենտրոնի աշխատանքը, ճշտել են քաղաքի վարչակազմում, նախատեսելու է հետազոտությունների անցկացում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ հինգերորդ սերնդի կապի ստանդարտը, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները, ինչպես նաեւ Էլեկտրոնային կառավարության ենթակառուցվածքի ստեղծումը:

Բացի այդ, Huawei-ը մտադիր է ընդլայնել համագործակցությունը տեղական համալսարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների հետ, ներառյալ Չինաստանի գիտատեխնիկական համալսարանը, որի հետ ընկերությունը փոխգործակցություն է հաստատել 1997 թվականից: Huawei-ը եւ Չինաստանի գիտատեխնիկական համալսարանը համատեղ իրագործել են շուրջ 150 գիտահետազոտական նախագծեր, նշում է գործակալությունը:

Huawei ընկերությունը հիմնվել է 1987 թվականին: Այն արտադրում է հեռահաղորդակցական սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական սարքեր, մասնավորապես, սմարթֆոններ: Ընկերության արտադրանքն ու ծառայությունները հասանելի են ավելի քան 170 երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս