
YouTube-ի պատմության մեջ առաջին անգամ ալիքը 100 մլն բաժանորդ է հավաքել

Հնդկական T-Series YouTube-ալիքը տեսահոսթինգի պատմության մեջ առաջին անգամ 100 միլիոնից ավելի բաժանորդ է հավաքել:
T-Series-ը, որում հրապարակվում են հնդկական երաժշտական հոլովակներ եւ ֆիլմերի թրեյլերներ, վերջին մի քանի տարում ակտիվորեն ընդլայնում էր իր լսարանը եւ փորձում YouTube-ի թոփ-ալիքի կոչում ստանալ: Նրա գլխավոր մրցակիցը PewDiePie շվեդ բլոգերն էր:
Երկու ալիքները մարտին 90 մլն բաժանորդների նշագիծը հաղթահարել են մի քանի ժամվա տարբերությամբ: Այն ժամանակ T-Series-ն առաջ անցավ շվեդ բլոգերից՝ դառնալով տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող YouTube-ալիքը: Ի պատասխան PewDiePie-ն, որի իսկական անունը Ֆելիքս Քյոլբերգ է, թողարկեց «Շնորհավորում ենք» երաժշտական տեսանյութը, որտեղ ընդունել է իր պարտությունը:
T-Series-ը նաեւ 25 այլ ալիք ունի YouTube-ում՝ մանկական կոնտենտից մինչեւ կատակերգական ֆիլմեր, որոնք վերջին 90 օրվա ընթացքում դիտել է 13 մլրդ օգտատեր, ինչը 3 միլիարդով ավելի է, քան PewDiePie-ը՝ վերջին երեք տարվա ընթացքում:
Ներկայում PewDiePie-ին բաժանորդագրված է 96 միլիոնից ավելի օգտատեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: