Ուշագրավ դեպք՝ ՊԲ զորամասում. սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում:
Մասնավորապես իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը եւ բաքի մեջ ջուր լցրել: Ավելին՝ իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետեւանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների առաջ են կանգնել, եւ որոշում է կայացվել դրանք չշահագործել:
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեից հաստատեցին կատարվածի մասին մեր տեղեկությունները՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ գողության հատկանիշներով: Քննությունը շարունակվում է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: