ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն այսօր հերթական բողոքի ակցիան իրականացրեց «Բաց հասարակությունների հայաստանյան հիմնադրամի» գրասենյակի մոտ։ Բողոքի ակցիային միացան նաև «Ադեկվադ» կուսակցության անդամները՝ Արթուր Դանիելյանի գլխավորությամբ։
Ընթացիկ տարվա մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 243 016 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.7 տոկոսով:
«Կարծում եմ՝ այս մասին դեռ վաղ է խոսելը, բայց ակնհայտ երևում է, որ Վիտալի Բալասանյանի նկատմամբ բացասական վերաբերմունք կա։ Երևում է, որ իշխանությունների թողտվությամբ այստեղ գործող որոշ քաղաքական ուժեր փորձում են Արցախում իրավիճակ սրել»։
168.am-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Պեդանյանն անդրադառնալով միջադեպին՝ նշեց, որ խիստ բացասական վերաբերմունք ունի երթուղայինում վարորդների ծխելու երևույթի նկատմամբ, նախ՝ օրենքն արգելում է ղեկին ծխելը։
Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: Դրանք համակարգային հարցեր են, որոնք քննարկվում են «Գազպրոմ Արմենիայի», «Գազպրոմի»՝ գլխավոր ընկերության, երկու երկրների էնեգետիկայի նախարարությունների մասնակցությամբ։ Այսօր մամուլի ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Յուվենթուսը» մտադիր է միանգամից «Ռեալի» 4 ֆուտբոլիստի գնել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախարարների կաբինետի ներկայացմամբ, պաշտոնանկ է արել հանրապետության մարզային պետական վարչակազմերի 15 ղեկավարների:
Սամվել Բաբայանի` Ասկերան քաղաքում գտնվող գրասենյակի շտաբի պետի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ:
Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանը, ով երկար տարիներ հանդես չի եկել հայրենիքում, ելույթ կունենա Երևանում «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացմամբ:
«Թուրքիայից Հայաստան ապրանք բերող առևտրականներին հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել 205 հոդվածի առաջին կետով, և այն քննվելու է ՀՔԾ-ում»,- այս մասին 168.am-ին ասացին նրանք:
Հունիսի 6-ին, ժամը 13.35-ի սահմաններում, Երևան-Արարատ ճանապարհին՝ Տափերական գյուղի հատվածում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՌԱՖ-22031» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Օպել Զաֆիրա»-ի 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ԵՄ-ի տասներեք «նոր» երկրները հանդես են եկել Եվրամիության ընդլայնման գործընթացն արագացնելու նախաձեռնությամբ՝ ակտիվացնելով Արեւմտյան Բալկանների պետությունների ընդունումը՝ տարածաշրջանում ազգային եւ կրոնական հակասությունների նոր շրջափուլ թույլ չտալու նպատակով:
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պատահաբար հայտնել է Մադրիդի «Ռեալի» կողմից «Լիոնի» պաշտպան Ֆերլան Մենդիի ձեռքբերման մասին:
Հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետության վերաձևման մասին գաղափարները փորձագիտական լուրջ հարթակի քննարկման հարցեր են։ Հարաբերություններում հիմնական հաստատունները պահելով՝ կարելի է քննարկել վերաձևումների բազմապիսի տարբերակներ։
Կենտրոնական բանկի խորհուրդը 2019 թ. հունիսի 11-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:
Ֆրանսիայում կատարված հետաքննության շրջանակում, որը շարունակվել է մի քանի ամիս, հինգ մարդ է ձերբակալել, որոնք հարձակումներ էին պլանավորում մուսուլմանների ու հրեաների վրա:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Նախիջևան, որպեսզի հետևի հունիսի 7-ից Նախիջևանում ընթացող «Անխախտելի եղբայրություն – 2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով դատավարությունը կարող է տարիներ տեւել:
Երիտասարդներից մեկը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:
«Մեր երկրում տարիներ շարունակ քաղաքացի ոչ միայն չի կրթվել, այլև որքան հնարավոր է իջեցվել է քաղաքացու գիտակցության մակարդակը:
Կոտայքի մարզում ընտրված և վերընտրված գործիչներին էլ մարզպետը հիշեցրել է ՏԻՄ օրենքով սահմանված` համայնքի պարտադիր 20 խնդիրների մասին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ վերապահված իրավասությունների և լիազորությունների շրջանակներում անձամբ է հետևելու դրանց լուծման գործընթացին:
ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանի՝ զինված ուժերում չծառայելու օրինականությանն անդրադառնալուց հետո ՊԵԿ-ը որոշել է հարկային ռեպրեսիաներ իրականացնել Analitik.am-ի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանը։
«Մենք շատ ուշադիր հետևում ենք այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում, մեզ համար սա եղբայրական երկիր է։ Հայաստանի Հանրապետությունը՝ իր հին պատմությունով, ավանդույթներով, փորձով, կարող է իր երկրի առաջ ծառացած խնդիրները լուծել պետք եղած կերպով։ Ռուսաաստանը կա և կլինի նրա կողքին». անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հնդկաստանի ռազմական ավիացիան հայտնաբերել է Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռի բեկորները, որը հունիսի 3-ին կորել էր երկրի հյուսիս-արեւելքում:
Հունիսի 11-ին, ժամը 11:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի այգիներում օձը խայթել է քաղաքացուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Վերաքննիչ դատարանը ևս քրեական գործով հիմնավոր է համարել ՀՀ դատախազության այն դիրքորոշումը, որ առանձին դեպքերում ավտոմեքենայով երթևեկության կանոնների կոպիտ խախտումները, որոնք արտահայտվել են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, երթևեկության այլ մասնակիցների մոտ խուճապ և տագնապ առաջացնելով, կարող են որակվել որպես խուլիգանություն:
Հունիսի 11-ի ցերեկը, 12-16-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հայաստանի ազգային հավաքականն այսօր երեկոյան կանցկացնի նախընտրական փուլի հերթական հանդիպումը: Այս անգամ մրցակիցը Հունաստանն է:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան օրերս իր ֆեյսբուքյան էջում առանց մեկնաբանության մեջբերել էր Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոսքերը: Նա մասնավորապես գրել էր. «Փաշինյանը պետերբուրգյան համաժողովում. «Երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»»:
Հունիսի 10-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Վրացյան փողոցում մի տղամարդ դանակով վնասել է իր կնոջ գլուխը: