Բաժիններ՝

Քոչարի փողոցից երկու տղամարդ բերման են ենթարկվել ոստիկանություն

Հունիսի 10-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Հր.Քոչարի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա երկու տղամարդու՝ իրենց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենայի սրահից խուզարկությամբ հայտնաբերվել է 0.026 գ դեղնականաչավուն զանգված, 2 կաթուցիչ, որոնցից մեկի վրա առկա էին մուգ գույնի հետքեր:

Երիտասարդներից մեկը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:

Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930