
«Յուվենթուսը» ցանկանում է 4 ֆուտբոլիստի գնել «Ռեալից»

«Յուվենթուսը» մտադիր է միանգամից «Ռեալի» 4 ֆուտբոլիստի գնել:
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, խոսքը պաշտպան Մարսելոյի, կիսապաշտպաններ Իսկոյի, Խամես Ռոդրիգեսի և Դանի Սեբալյոսի մասին է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» պատրաստ է բաժանվել Խամեսից և Սեբալյոսից, իսկ Մարսելոյին ակումբը թույլ է տվել ինքնուրույն կողմնորոշվել իր ապագայի վերաբերյալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը