Համահայկական խաղերի պատվիրակությունը հատուկ առաքելությամբ ժամանեց Կիլիկիա: Համահայկական խաղերի ջահը պետք է վառվեր հենց Մուսա լեռան վրա` հաղթական լեռան ուժը հերոսական Արցախին փոխանցելու համար: Այս տրամաբանությունն է ընկած Համահայկական 7-րդ խաղերն Արցախում անցկացնելու գաղափարի մեջ:
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը Եվրոպական երկրորդ խաղերին կմասնակցի կոտրված ձեռքով:
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը, որին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և քրեական գործերով փաստաբան, ֆրանսիացի Սևակ Թորոսյանը։
Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ):
Կյանքի 83-րդ տարում մահացել է կինոյի եւ հեռուստատեսության ամերիկացի դերասան Ջիմ ՄաքՄուլանը:
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը, որին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մեկ անձի դանակահարության և ևս մեկ անձի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Աֆղանստանի հյուսիս-արեւելքի Կունդուզի նահանգում անվտանգության ուժերի առնվազն հինգ աշխատակիցներ են զոհվել, եւս յոթը վերքեր ստացել ռազմակայանին հասցված սխալ ավիահարվածի հետեւանքով, որի թիրախը պետք է լինեին զինյալները:
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, անձնական խուզարկության ենթարկելով կալանավորված անձ Ա. Ս.-ին կարճատև տեսակցության այցելած մորը` վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել և առգրավել են թաքցված բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով:
Հնդկաստանի Հուջարաթի նահանգի գլխավոր նախարար Վիջայ Ռուպանին «Վայյու» հզոր ցիկլոնի մոտենալու կապակցությամբ զբոսաշրջիկներին հանձնարարել է հրաժարվել երկրի արեւմուտքի մի քանի շրջաններ այցելելուց:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին:
Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության կողմից ներկայացրած բողոքի քննությունը։
Լիբանանի պատվիրակությունը չի մասնակցի հունիսի 25 – 26-ը Մանամայում ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող «Խաղաղություն հանուն բարգավաճման» միջազգային սեմինարին, որը նվիրված կլինի Պաղեստինին:
Իսրայելը ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներ է օգտագործել հունիսի 12-ին Դամասկոսից հարավ իրականացված հրթիռային գրոհի ընթացքում եւ փորձել է շարքից հանել Սիրիայի հակաօդային պաշտպանության ռադարներից մեկը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հունաստանի դեմ խաղում տոնած հաղթանակին:
Մեծ Բրիտանան մինչեւ 2050 թվականը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները՝ իրականացնելով աշխարհում բնապահպանության պաշպանության ամենախիստ օրենքներից մեկը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախազգուշացում է տվել ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին այն բանի համար, որ անփորձությամբ գրանցել է գույք, որը փաստացի տիրապետել է: ՀՀ ԱԺ փոխնախագահը պարզաբանել է, որ փոխարենը պետք է գրանցեր այն, ինչ կար պաշտոնը ստանձնելու դրությամբ:
Գործարկվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Ֆիզիկական անձանց՝ մաքսային վճարների և վարչական տույժերի պարտք» տեղեկատվական ծառայության կայքէջը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձինք օնլայն ռեժիմով կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքի առկայությունը:
Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի բարձրաձայնել ԱՄՆ-ի կողմից իրանցի ժողովրդի նկատմամբ կիրառվող տնտեսական պատերազմի մասին։
Եվրոպան պետք է շարունակի երկխոսություն վարել Ռուսաստանի հետ:
ՊԵԿ-ում պաշտոնյաների զավակները կայծակնային արագությամբ կարիերայի աճ են արձանագրում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Հունաստանի դեմ տոնած հաղթանակ որակավորել է դժվարին:
Մեքսիկայի հարավ արեւելքի Տաբասկոյի նահանգի Ուիմանիգիլիո շրջանում հունիսի 11-ի երեկոյան (Երեւանի ժամանակով հունիսի 12-ի առավոտյան) լրագրողուհի Նորմա Սարաբիան անհայտ հանցագործների կողմից սպանվել է իր տան մոտ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 13-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքները:
Վաշինգտոնում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյին երկրի տարածաքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության համար եւ նշել, որ Թբիլիսին մտադիր է բացառապես խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Եվրո-2020-ի ընտրական փուլի արտագան խաղում Հունաստանի դեմ տոնած հաղթանակ կապակցությամբ:
Ընթացիկ տարվա մարտի 6-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրել էր ընտրական բարեփոխումների շուրջ քննարկումների:
Ինչպես հայտնի է, նախօրեին գեներալ Լեւոն Մնացականյանը նշանակվեց Արցախի ոստիկանապետ:
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում սկսված անհաշտություններն ու փոփոխությունները դեռ շարունակվում են: