
Տափերական գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով վարորդներից մեկը մահացել է

Հունիսի 6-ին, ժամը 13.35-ի սահմաններում, Երևան-Արարատ ճանապարհին՝ Տափերական գյուղի հատվածում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՌԱՖ-22031» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Օպել Զաֆիրա»-ի 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունիսի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՌԱՖ-22031»-ի վարորդը՝ 1954 թ. ծնված Արարատ Դավթյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։