
«Ապացուցելու բան չունեմ ինչ-որ մեկին, ուղղակի ուզում եմ լավ արդյունք գրանցել հավաքականի համար». Գևորգ Ղազարյան

Հայաստանի ազգային հավաքականն այսօր երեկոյան կանցկացնի նախընտրական փուլի հերթական հանդիպումը: Այս անգամ մրցակիցը Հունաստանն է:
Խաղից առաջ սպասելիքների մասին է խոսել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը:
«Հունաստանի՝ Իտալիային պարտվելը մեզ համար շատ կարևոր չէր, քանի որ մենք ավելի շուտ ուշադրություն ենք դարձնում մեր հանդիպմանը: Գիտենք, որ մրցակիցը շատ ուժեղ թիմ է:
Կարծում եմ, որ հիմա շատ շուտ է որակավորվելու մասին խոսելու համար: Պետք է դեռ մի քանի հանդիպում անցկացնել, որից հետո ավելի պարզ կլինեն հավանականությունները՝ որ թիմն ավելի մեծ հնարավորություն ունի: Հիմա մենք ավելի շատ մտածում ենք այդ հանդիպման մասին: Սա սովորական մի խաղ է, որտեղ մեզ 3 միավոր է պետք:
Շատ կարոտել եմ Աթենքը, ես շատ եմ սիրում այս քաղաքը: «Օլիմպիակոսում» խաղացել եմ 6 ամիս ու սկզբնական շրրջանում մի քանի հանդիպման մասնակցել եմ, իսկ իմ մյուս թիմում խաղացել եմ հաճախ: Ապացուցելու բան չունեմ ինչ-որ մեկին, ուղղակի ուզում եմ լավ արդյունք գրանցել հավաքականի համար»:
Սիրարփի Աղաբաբյան