ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացվել է «Սպայկա» ընկերության` պանրով բեռնված մեքենան Լարսի մաքսային անցակետում պահելու վերաբերյալ:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 14:26-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Let’s start, այս խոսքերով հայ կոլեգաներին դիմեց ճապոնացի գիտնական-բժիշկ Կազուհիրո Կավամուրան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ժամեր առաջ սկսած վիրահատտությունից առաջ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը չի ցանկանում մեկնաբանել «մերժված ղեկավար» Սերժ Սարգսյանի հայտնած քննադատությունները՝ ուղղված իրենց իշխանությանը, նշելով, որ իր գործընկերները մի քանի կետ արդեն նշել են՝ ի հակադրություն այդ ամենի։
«Ակնհայտ է, որ իշխանությունը շուրջ մեկուկես տարի փորձում է հասարակությանը պահել յուրատեսակ թմբիրի մեջ. սկզբից շահարկվեց թալանը, հետո շահարկվեցին սպանությունները, հետո՝ «Մարտի մեկը»: Ի դեպ, այդ գործով մենք տեսնում ենք նույն իշխանությունների մոտիվացիան՝ հասարակության էմոցիոնալ ֆոնն ապահովելու համար քրեական գործում ներգրավել տուժողների ներկայացուցիչներին, նրանց իրավահաջորդներին, մինչդեռ այդ քրեական գործը որևէ կապ չունի տասը զոհերի հետ: Իշխանությունը տեսնում է, որ արդեն չի կարողանում սնել հասարակությանը, և նման պայմաններում պարբերաբար ինֆորմացիոն դաշտ են նետվում «վահանշիրխանյաններ», «արմանբաբաջանյաններ»»:
Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի մարտական պատրաստվածության մակադակը և մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` գնդացրորդ, ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու /ականանետի/, ավագ վարորդ /B, C, D/, վարորդ /B, C/ մասնագիտություններով:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի շահերի պաշտպան, փաստաբան Վահե Եփրիկյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց, որ գործը գտնվում է նախաքննության փուլում:
«Եկեղեցու պատմություն առարկան այս պահին դասավանդվում է դպրոցներում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դպրոցներից Հայոց եկեղեցու պատմությունը հանելու մասին հարցին։
«Սա շատ կարևոր հարց է. ես կարծում եմ՝ դեռ պետք է սպասենք, թե թուրքական և ամերիկյան կողմն անդրկուլիսային բանակցություններում ինչ արդյունքի կգան: Նոյեմբերի 13-ին սպասվում է Էրդողանի այցն ԱՄՆ, որտեղ նա պետք է հանդիպի նախագահ Թրամփի հետ, ասվեց, որ գուցե այդ այցը չեղարկվի»:
Այսօր տեղի է ունեցել վեցերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որին ներկա էին 30, բացակա`3 պատգամավոր:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 74-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Յուրի Միրզոյանին, որը տեղում մահացել է:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն աշխատում է «Հայաստան 2050» տեսլականի ուղղությամբ: Ակնկալում են, որ մինչև 2050 թվականը Հայաստանն ունենա նվազագույնը 5 մլն բնակչություն: ԱԺ մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` պատասխանելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցին:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է տեղափոխվել և բնակվել մարզում, քանի որ այս պահին Երևանում է ապրում։ «Ինքս անկուսակցական եմ և մարզպետի պաշտոնում աշխատելու եմ անկաշկանդ»,- ընդգծեց նա և հավելեց, որ մարզի խնդիրներին ծանոթացել է պաշտոնական կայքից։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Կիեւն իրավունք ունի ընտրելու այն ռազմական դաշինքները, որոնց նա պատրաստ է անդամակցել, ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ձեւավորել է միջուկային գործարքի իրագործման հատուկ կոմիտե, որը ներկայում աշխատում է համաձայնագրի շրջանակում Թեհրանի կողմից պարտավորությունների կրճատման չորրորդ փուլի վրա:
«Այն պատասխանը, որը տվել է Երևանի քաղաքապետարանը, դատարանին նման պահանջ ներկայացնելու համար ուներ բոլոր իրավական հիմքերը, քանի որ վարչական մարմինը, այս դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը, ոչ թե պետք է ղեկավարվեր նպատակահարմարությամբ, այլ պետք է համապատասխան իրավական հղումներ աներ, որոնք հիմք կհանդիսանային պահանջվող տեղեկությունը չտրամադրելու համար»,- 168.am-ին ասաց դատարանում Բաբկեն Հարությունյանի շահերը ներկայացնող փաստաբան Նարինե Ճաղարյանը:
Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «İyi» (Լավ) կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Ուռուցքաբանական հիվանդության բուժման մեջ մտնում է և՛ քիմիաթերապիան, և՛ վիրահատությունը, ճառագայթային թերապիան և այլն, իսկ միայն վիրահատությունը փոխհատուցել ու հայտարարել, որ բուժումն անվճար է, ստացվում է՝ մենք խաբում ենք բնակչին՝ ստեղծելով տրամադրություններ և լայքերի մեծ բանակ։ Նշեմ, որ այս գործող ծրագիրն էլ ես կայացած չեմ համարում, քանի որ վիրահատությունների համար փոխհատուցվող գներն իրականությանը և շուկայական գներին չեն համապատասխանում. Օրինակ՝ 1 մլն դրամ արժեցող վիրահատության համար փոխհատուցվում է 600.000 դրամ»,- ասաց Գրիգորյանը:
Այսօր Երևանի քաղաքապետարանի շենքից բարձրացած ծուխը եղել է քաղաքապետրարանի ճաշարանի հատվածից և վտանգավոր որևէ բան չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Էդմոն Զարգարյանը։
«Ենթադրենք՝ 2020 թվականի բյուջեի վրա իբր հուզված աշխատում են. Բյուջեն, որպես այդպիսին, ինչպես նախորդ տարիների բյուջեները՝ շատ կաշկանդված, խեղճուկրակ բյուջե է»,- անդրադառնալով ԱԺ-ում ՀՀ բյուջե 2020-ի քննարկումներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 17:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ շունն ընկել է Երևանի Բատիկյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հնդկաստանի հյուսիսում Ջամուի եւ Քաշմիրի եւ Լադաքի դաշնային տարածքների կազմավորման վերաբերյալ երկրի կառավարության որոշումը հոկտեմբերի 31-ին պաշտոնապես մտել է ուժի մեջ։
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան հոկտեմբերի 31-ին այցելել է դատական մարմիններ, որպեսզի ինքն իր դեմ մեղադրական ցուցմունքներ ներկայացնի 2017 թվականին անկախության շուրջ հանրաքվեին մասնակցելու պատճառով:
«Հիմա եկել եմ, որ ասեմ, այդ միլիոները, որով պետք է ինքնաթիռ գնեն, խնայեն, ինքնաթիռը ես կնվիրեմ նրան։ Ես ինձ հետ ինքնաթիռը բերել եմ»,- նշեց նա և գրպանից հանեց թղթից պատրաստված ինքնաթիռը՝ հայտարարելով, որ այն պետք է դառնա Կառավարությանը սպասարկող ինքնաթիռը։
Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
«Ռուսական ռազմաբազաների գործառույթների վերահսկողության հարցը բարձրացնում ենք՝ ելնելով օբյեկտիվ հիմնավորումներից»,- այս մասին այսօր «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցի ներկայացմանը հաջորդած քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»: