ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չեղարկել է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի հրամանագիրը մի շարք կատեգորիաների օտարերկրացիների համար ԱՄՆ մուտքի սահմանափակումների վերաբերյալ:
Իմ տեղեկություններով՝ ոստիկանությունը առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին՝ անգամ տուգանքը վճարելու պայմանով։ «Վաղը եկեք», – պատասխանում են ՃՈ ծառայողները։
Հայաստանում փետրվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 282 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 171 227-ի:
«Հուսով եմ, որ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու որոշումից հետո Զինված ուժերի դեռևս ծառայությունում մնացած բոլոր գեներալներն ու սպաները պիտի հասկանան, թե ինչ է սպասվում իրենց՝ ցանկացած պահի։
Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ:
Մեր երեխեքը Ղարաբաղում չեն ծառայելու» կարգախոսով։ Արդեն կարևոր էլ չէ, թե դա ինչ դրդապատճառ ունի, ովքեր են հնչեցնում կամ հավաքը ինչ ելք կունենա։ Հասել ու հատել ենք հնարավոր բոլոր կարմիր գծերը։
2021 թվականի մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, տեղի է ունենալու նախնական հրահանգավորում և ուսումնավարժության փորձ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դիմել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ Սպիտակ տան նեախկին ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործողությունը պահպանելու խնդրանքով:
Փետրվարի 25-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի կենտրնական մասում:
2020թ. նոյեմբերի 1, Արցախի դեմ սանձազերծված դավադիր պատերազմի 35-րդ օր։ Մեր զորքերը, արյունալի ու խառնիխուռը մարտերով ամբողջությամբ նահանջել էին Ջեբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի շրջաններից, Կուբաթլուի շրջանի մեծ մասից, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների որոշ գյուղերից։
Փետրվարի 25-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի պատին, կա արգելափակված տուժած։
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տված հարցազրույցում «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը իսկական սկանդալի պատճառ է դարձել: Դրան արդեն արձագանքել են ոչ միայն ռուսական լրատվամիջոցները, այլև փորձագիտական և պաշտոնական շրջանակները՝ «վատ պարողին գիտենք՝ ինչն է խանգարում» ձևակերպման հանգվույն:
Արցախը Հայաստանին կապող ներպետական ճանապարհին առկա է մերկասառույց:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ համացանցում հենց պետական մարմինների կողմից Նիկոլ Փաշինյանին հերքելու սենսացիոն հիթ-շքերթ սկսվեց: Նախ՝ դատախազությունը, ապա ԳՇ-ն հերքեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զորախումբը պատերազմի ժամանակ լքել է դիրքերը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելուց առաջ իշխանությունն անցած շաբաթ՝ փետրվարի 18-ին, քննարկում է կազմակերպել Ծաղկաձորի «Արարատ ռեզորտ» հյուրանոցում՝ փորձելով ցույց տալ, որ նախագծի շուրջ կա քաղաքական կոնսենսուս։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում իշխանությունից հեռանալու, իրեն քննադատելու յուրաքանչյուր փորձ։ Ոչ միայն «դավաճանող» է անմիջապես հայտնվում նրա սեւ ցուցակում, այլեւ նրա ընկերները, հարազատները։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին անընդհատ տեղեկություն ենք ստանում, որ «ԻՔ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գաղտնի կոնսուլտացիաներ է վարում տարբեր պատգամավորների և ուժային բլոկի պաշտոնյաների հետ, թե իբր Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված ծրագիր են մշակել, այն է՝ իշխանական հերթական «պլան Բ»-ն։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
99-ամյա Էդինբուրգի դուքսը՝ Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը, որն արդեն մեկ շաբաթից ավելի գտնվում է Լոնդոնի մասնավոր հիվանդանոցում, բուժվում է ինչ-որ վարակից եւ ստացիոնարում կմնա եւս մի քանի օր, հաղորդել է Բուքինգհեմյան պալատը:
Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, իր հղիության մասին հայտարարելուց հետո առաջին անգամ տեսախցիկների առջեւ հայտնվել է իր ամուսնու հետ։
«Բարսելոնայի» նախկին խաղացող Ժերեմի Մատյոն խոսել է Անտուան Գրիզմանի, ինչպես նաև Ժերար Պիկեի ու Սերխիո Բուսկետսի խաղի մասին:
ՌԴ Սախալին կղզում հարբած վորորդը վրաերթի է ենթարկել հոգևորականին, հայտնում է MK RU լրատվականը։ Հատկանշական է, որ հոգևորականը, որն այժմ գտնվում է հիվանդանոցում, ևս եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը, որը նորովի է մատուցում հայկական ժողովրդական երգերը և պարբերաբար անդրադառնում է իսպանական սիրված ստեղծագործությունների, հետաքրքիր մեկնաբանությամբ է ներկայացրել Կոմիտասի «Զուլո» երգը:
Չեխիայի Ազգային ռեֆերենցիոն լաբորատորիայի (ԱՌԼ) փորձագետները փետրվարի 23-ին հետազոտությունների համար ստացել են կորոնավիրուսի «հարավաֆրիկյան մուտացիայի» երկու ենթադրյալ նմուշ, որը կարող էր հանրապետությունում հայտնվել արտասահմանից:
Ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Քառասնօրյա պահեցողության հիմքը Հիսուսի՝ անապատում անցկացրած 40 օրերի ծոմապահությունն է:
Փետրվարի 15-ից մինչեւ 21-ն աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ նվազել է 11 տոկոսով, իսկ մահացու վախճանների քանակը՝ 20 տոկոսով:
Իտալական Գենուիի արվարձաններից մեկի՝ Կամոլայի գերեզմանատան մի մասը ծովն է իջել սողանքի պատճառով:
Առաջինը տիեզերանավից բաց տիեզերք է դուրս եկել Գեորգի Գրեչկոն՝ այնտեղ անցկացնելով 23 րոպե 41 վայրկյան, ու հետո դժվարությամբ է կարողացել ներս մտնել, քանի որ սաղավարտը զգալի ուռել ու մեծացել էր չափերով: