Կրկին հղի Մեգան Մարքլն առաջին անգամ հայտնվել է հանրությանը
Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, իր հղիության մասին հայտարարելուց հետո առաջին անգամ տեսախցիկների առջեւ հայտնվել է իր ամուսնու հետ։
Օրերս Ցանցում հայտնվել է աստղային զույգի փոդքասթի տեսագովազդը, որը նկարահանվել է Կալիֆոռնիայում գտնվող նրանց առանձնատանը: Ամուսինների փոդքասթները թողարկվում են Spotify-ով: Ակտիվիստներին նվիրված դեբյուտային թողարկումը, որն իրեն առավել ցայտուն դրսեւորել է անցած 2020 թվականին, հունվարին յոթերորդ տեղն է զբաղեցրել ծառայությունում:
Հարրիի խոսքով՝ զրույցների իրենց նոր ձեւաչափը «ոգեւորում է, մարտահրավեր է նետում եւ ուսուցանում»:
Հարմարավետ ընտանեկան մթնոլորտում ձայնագրման համար Մեգանը հագել էր 4 հազար դոլար արժողությամբ բաց գույնի զգեստ՝ կիտրոնի ապլիկացիայով, կրել էր Ecksand-ի՝ 2 հազար դոլար արժողությամբ ժամացույց եւ ոսկե մատանի, Cartier-ի՝ 7 հազար դոլար արժողությամբ թեւնոց եւ արքայազն Հարրիի մոր՝ արքայադուստր Դիանայի ոսկե ժամացույցը, որը գնահատվում է 25 հազար դոլար:
Արքայազնը հագել էր ճերմակ բլուզ եւ սեւ տաբատ: Զույգն սպասում է արդեն երկրորդ զավակին:
Գրեթե երկու տարի առաջ նրանք որդի ունեցան՝ Արչի Հարիսոն Մաունթբեթեն-Վինձորը, որը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ութերորդ ծոռն է: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել է, որ բրիտանական թագավորական ընտանիքը ցուցադրել է նորածին Օգոստոսի առաջին լուսանկարը: