Բաժիններ՝

Բայդենը չեղարկել է օտարերկրացիների՝ ԱՄՆ մուտքի սահմանափակումների վերաբերյալ Թրամփի հրամանագիրը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չեղարկել է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի հրամանագիրը մի շարք կատեգորիաների օտարերկրացիների համար ԱՄՆ մուտքի սահմանափակումների վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը։

2020 թվականի ապրիլին Թրամփն ստորագրել, իսկ այնուհետեւ երկարացրել է այն հրամանագրի գործողությունը, որը խոչընդոտել է «միգրանտների մուտքը երկիր, որոնք կորոնավիրուսի վարակի ժամանակ իրենցից ռիսկ են ներկայացնում ԱՄՆ-ի աշխատանքի շուկայի համար»:

«(Պրոկլամացիան) առաջ չի քաշում ԱՄՆ-ի շահերը: Ընդհակառակը, այն վնասում է ԱՄՆ-ին, օրինակ՝ խանգարում է ԱՄՆ-ի քաղաքացիների ընտանիքների անդամներին եւ օրինական մշտական բնակիչների կարգավիճակ ունեցողներին վերամիավորվելու իրենց ընտանիքների հետ»,-հայտարարել է Բայդենը:

«Այն նաեւ խանգարում է ԱՄՆ-ի տնտեսության ճյուղերին, որոնք օգտագործում են ամբողջ աշխարհի տաղանդներին»,-հավելել է Բայդենը: Ի վերջո, նրա խոսքով, Թրամփի պատճառով չեն կարողացել երկիր մուտք գործել այն անձինք, որոնք (գրինքարտով) ԱՄՆ-ում կեցության վկայագիր են շահել ամենամյա վիճակախաղով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս