 
                        «Գրիզմանը սխալ թույլ տվեց՝ միանալով «Բարսելոնային»»․ Մատյո
 
                                    «Բարսելոնայի» նախկին խաղացող Ժերեմի Մատյոն խոսել է Անտուան Գրիզմանի, ինչպես նաև Ժերար Պիկեի ու Սերխիո Բուսկետսի խաղի մասին:
«Գրիզմանը չի խաղում այն մակարդակով, ինչպես «Ատլետիկոյում»: Կարծում եմ, որ նա սխալ թույլ տվեց՝ միանալով «Բարսելոնային»: Նա շատ կարևոր դեր խաղաց «Ատլետիկոյում», և ես վստահ չեմ, արդյո՞ք նա այդպիսի դերակատարություն ունի «Բարսելոնայում»:
Սերնդափոխությունը դժվար է: Խնդիրն այն է, որ Բուսկետսի ու Պիկեի նման խաղացողները շատ բան տվեցին ակումբին: Այդ պատճառով նրանց հեշտ չէ փոխարինել: Տեսնենք, թե ինչպես կգործի նոր նախագահը»,- RAC1-ի եթերում ասել է Մատյոն:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        