Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 282, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 282 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 171 227-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3179 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Փետրվարի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 809 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3988-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 467 է, ընդհանուր առողջացածներինը՝ 162 984, փաստացի բուժվողներինը՝ 4255 (մեկ օրում նվազել է 190-ով): Մեկ օրում արվել է 3488 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 716 682 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս