Բաժիններ՝

Ամենաերկարը տիեզերքում մնացել է ռուս տիեզերագնաց Գենադի Պադալկան՝ 878 օր

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Որոշ տիեզերագնացներ, հայտնվելով անկշռելիության միջավայրում, սկսում են զգալ նույն ախտանշանները, ինչ ծովային հիվանդության ժամանակ՝ հատկապես գլխապտույտ եւ սրտխառնոց:

-Ամենաերկարը տիեզերքում մնացել է ռուս տիեզերագնաց Գենադի Պադալկան՝ 878 օր:

-Ցավոք, տիեզերքում գտնվելու ընթացքում ոսկորները դառնում են ավելի փխրուն, քանի որ տիեզերագնացները մեծ քանակով կալցիում են կորցնում:

– Ձգողականության բացակայության պայմաններում տիեզերագնացները ստիպված են ատամները լվալուց հետո փրփուրը կուլ տալ, ուստի իրենց ատամի մածուկները պատրաստվում են հատուկ բաղադրությամբ:

-Առաջինը տիեզերանավից բաց տիեզերք է դուրս եկել Գեորգի Գրեչկոն՝ այնտեղ անցկացնելով 23 րոպե 41 վայրկյան, ու հետո դժվարությամբ է կարողացել ներս մտնել, քանի որ սաղավարտը զգալի ուռել ու մեծացել էր չափերով:

-Իսկ բաց տիեզերքում ամենաշատն անցկացրած ժամանակի ռեկորդը պատկանում է Անատոլի Սոլովյովին, ով այնտեղ հայտնվել է 16 անգամ՝ ընդհանուր առմամբ 82 ժամ 22 րոպեով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728