![](/banners/BeFunky-design.jpg)
Խուճապի չմատնվեք. Երևանում ազդարարման շչակ է գործարկվելու. ԱԻՆ
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/elektrashchak.jpg)
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
2021 թվականի մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, տեղի է ունենալու նախնական հրահանգավորում և ուսումնավարժության փորձ։
Մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին՝ ուսումնավարժության ընթացքում և փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում` փորձի ժամանակ, գործարկվելու է ազդարարման շչակը։
Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը և հորդորում ենք չանհանգստանալ: