 
                        ՌԴ-ում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հոգևորականին
 
                                    ՌԴ Սախալին կղզում հարբած վորորդը վրաերթի է ենթարկել հոգևորականին, հայտնում է MK RU լրատվականը։ Հատկանշական է, որ հոգևորականը, որն այժմ գտնվում է հիվանդանոցում, ևս եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Դեպքը տեղի է ունեցել Նևելսկում՝ Հայրենիքի պաշտպանի օրը: Nissan Primera ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդուն և դեպքի վայրից փախուստի դիմել:
Պարզվել է, որ վրաերթի ենթարկվածն Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցու հոգևոր հայր Կոստանտինն է:
Կես ժամ անց վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից։
Տեղի թեմի մամուլի ծառայությունը հաստատել է հոգևորականի վթարի ենթարկվելու մասին տեղեկությունը և հաղորդել, որ տուժածը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Նրա վիճակը գնահատվել է բավարար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        