Բաժիններ՝

Էդինբուրգի դուքսը բուժվում է վարակիչ հիվանդությունից

99-ամյա Էդինբուրգի դուքսը՝ Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը, որն արդեն մեկ շաբաթից ավելի գտնվում է Լոնդոնի մասնավոր հիվանդանոցում, բուժվում է ինչ-որ վարակից եւ ստացիոնարում կմնա եւս մի քանի օր, հաղորդել է Բուքինգհեմյան պալատը: Այդ մասին հաղորդել է BBC News-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դուսքին հոսպիտալացրել են միայն նախազգուշական նկատառումներով եւ հետազոտման համար: Այնուհետեւ հայտարարել են, որ նա հիվանդանոցում մի փոքր ավելի երկար կմնա, քան պլանավորվել էր: Անցած շաբաթ նրան հիվանդանոցում այցելել էր որդին՝ Ուելսի արքայազն Չառլզը: Փետրվարի 23-ի երեկոյան Բուքինգհեմյան պալատում հաղորդել են, որ Էդինբուրգի դուքսը հարմարավետ տեղավորվել է եւ բուժումը դրական արդյունք է տալիս:

Դուքսի կրտսեր որդին՝ արքայազն Էդվարդը՝ Ուեսեքսի դուքսը, լրագրողներին պատմել է, որ իր հայրն «անհամեմատ ավելի լավ է», եւ որ նա արդեն շատ է ցանկանում դուրս գրվել հիվանդանոցից, ինչն ակնհայտորեն լավ նշան է»: 99-ամյա արքայազնին փետրվարի 17-ին տեղափոխել են Լոնդոնի Էդուարդ 7-րդ թագավորի մասնավոր հիվանդանոց: Այն ժամանակ թագավորական պալատի աղբյուրը BBC News-ին ասել էր, որ Էդինբուրգի դուքսը վերջին մի քանի օրն իրեն լավ չէր զգում, բայց դա կապված չէ կորոնավիրուսի հետ: Նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո թագուհին մնացել է Վինձորում: Նրանք երկուսն էլ COVID-19-ի դեմ պատվաստում են ստացել հունվարին: Արքայազն Ֆիլիպի հարյուր ամյակը լրանալու է հունիսի 10-ին: Նա 2017 թվականից դադարեցրել է իր մասնակցությունը հանրային միջոցառումներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս