Շատ արմատական հետևություններ անելու և բացառիկ կարողություններ դրսևորելու ժամանակներ են գալիս։ Պետությունը միշտ էլ մարդկանց կարող ու գիտակից փոքր խումբն է կառուցել՝ մտավոր, հոգևոր, քաղաքական, քաղաքացիական էլիտան։ Կյանքից չկտրված ու հողին կպած էլիտան։ Մյուսներն օգտվել են դրանից ու ժամանակի ընթացքում դարձել իսկական քաղաքացիներ՝ սոցիալականացվելով, աղքատությունը հաղթահարելով ու լեգիտիմացնելով սեփականությունը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Նարիշկինի հետ: Այդ մասին հաղորդել է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Խաչատրյան փողոցի թիվ 33 տանը նռնակ է պայթել։ Հաղորդումը ստանալուն պես բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Դեպքի վայր գնացին նաև դատախազության, քննչական կոմիտեի ծառայողներ, հրշեջ-փրկարարներ ու փորձաքրեագետներ։
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում և Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ:
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը վիրահատական միջամտության է ենթարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հատուկ կոմիտեի ձեւավորման վերաբերյալ բանաձեւ է ներկայացրել հունվարի 6-ին Կապիտոլիումի բլրում անկարգությունները հետաքննելու համար: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը։
Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 29-ին հրաձգություն է տեղի ունեցել Պրահայի կենտրոնի Բելեհրադսկա փողցում, որի հետեւանքով ծանր վիրավորվել է մի 50-ամյա կին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պրագայի փրկության ծառայության մամուլի քարտուղար Յանա Պոշտովան:
Հունիսի 29-ին, ժամը 10։19-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Երևանի Սարյանի պուրակի ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող ոռոգման համակարգն այս պահին վնասված է։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը հունիսի 29-ին պատմության մեջ առաջին պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ որպես ԱՄԷ-ի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար շեյխ Զայիդ Ալ Նահայանի հյուր:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը՝ մինչեւ նրանց պատգամավորի կարգավիճակի հստակեցումը։
«Իշխանության և նրան հարող մեդիաների կարծիքը մեր վերաբերյալ փոխվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ մենք սկսեցինք արձանագրել իշխող ուժի վարկանիշի անկումը». Արամ Նավասարդյան:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին, վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, հասնել քաղաքական լուծման:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ երեկ՝ հունիսի 28-ին շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։
Տեղեկացնում եմ, որ այլևս չեմ կատարում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:
«Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանը պետք է ժամանակին կենտրոնանար իր աշխատանքի վրա, որ 4 ոլորտ այլասերեց». Արամ Նավասարդյան:
Հայաստանում հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից միասնական քննությանն այս տարի մասնակցել է 1288 դիմորդ:
Հունիսի 28-ին, ժամը 16.00-ին, Երևանի Արտաշատի խճուղու և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Միացյալ Նահանգների և Կանադայի նախագահներ Ջո Բայդենը և Ջասթին Թրյուդոն նախօրեին Հոկեյի Սթենլիի գավաթի եզրափակչի ժամանակ ամերիկյան The Tampa Bay Lightning և կանադական Montreal Canadiens հոկեյի պրոֆեսիոնալ թիմերի համար գրազ են եկել։
Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման մասին տեղեկանալով սեպտեմբերի 27-ի առավոտյան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Արմենակ Տոռոզյանը համակուրսեցու՝ Աշոտ Ղազարյանի հետ, վճռում է պատերազմի առաջին իսկ օրը մեկնել առաջնագիծ:
հուլիսի 3-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հունիսի 28-ին, ժամը 18.10-ին, Երևանի Նանսենի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԱՄՆ-ն իր գործընկերներին եւ դաշնակիցներին չի խնդրում ընտրել Վաշինգտոնի կամ Պեկինի միջեւ, բայց Չինաստանի հետ մրկացակցության եւ դիմակայության հարցերում հարկ է ավելի գործունորեն պահպանել միասնությունը:
Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայիլովի նախագահությամբ տեղի է ունենում ևս 13 հայ ռազմագերու գործով դատավարությունը, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է «ահաբեկչության և դիվերսիայի համար» (չակերտները-Խմբ.):
Հայաստանի թիմն Ինֆորմատիկայի միջազգային 33-րդ օլիմպիադայում արժանացել է 3 մեդալի:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի հանդուրժի միջուկային զենքի առկայությունն Իրանում: Դրանում Միացյալ Նահանգների ղեկավարը հավաստիացրել է Իսրայելի հեռացող նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ Սպիտակ տանը տեղի ունեցած նրանց հանդիպման ժամանակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակողմանի որոշմամբ չեղարկել է կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարին աջակցող Ստամբուլյան կոնվենցիան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իրականությունը իշխանությունն օկուպացրածների կեղծիքի, անազատության, տարածած վախի, հպատակեցրած պետական ապարատի ու մնացած անօրինական միջոցների կիրառմամբ։
«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը մանրամասն պարզաբանումներ է ներկայացրել զորակոչից խուսափած անձանց նկատմամբ կիրառվող համաներման մասին: