Բաժիններ՝

Որոնք են բնակարանում առողջության համար վտանգավոր հատվածները

Յուրաքանչյուր բնակարան ունի «կեղտոտ տարածքներ», որոնք կարող են վտանգավոր բակտերիաների ու հիվանդությունների աղբյուր դառնալ, ասել է մաշկավեներոլոգ Սվետլանա Յակովլևան։ «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում նա թվարկել է բնակարանի առողջությանը սպառնացող անկյունները:

Յակովլևան լոգարանն անվանել է ամենակեղտոտ սենյակներից մեկը և ասել, որ այնտեղ ոտաբոբիկ քայլել չի կարելի սնկերի պատճառով։

«Ավելի ճիշտ՝ սենյակի թաց, խոնավ ու չլուսավորված անկյուններն են վտանգավոր։ Սնկերի հետ շփումն առաջացնում է եղունգների հիվանդություն»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է նա:

Վտանգավոր է նաև զուգարանը։

«Պետք չէ նստել զուգարանակոնքին մարմնի մերկ մասերով, նույնիսկ եթե այն մանրակրկիտ լվացվել է ախտահանիչ միջոցներով։ Դրանք ունեն շատ ալերգեններ, որոնք կարող են առաջացնել գրգռվածություն»,- զգուշացրել է նա:

Նա նշել է, որ խոհանոցում ևս կարող են տեղակայվել սնկերը և այլ միկրոօրգանիզմներ։ Հատկապես վտանգավոր է սպունգը, եթե այն ամեն շաբաթ չեեք փոխում և չորացնում օգտագործելուց հետո։

«Այդպիսի սպունգով լվացվող սպասքի վրա մանրէներ են մնում։ Դրանք օրգանիզմ են մտնում սննդի միջոցով՝ առաջացնելով թունավորումներ կամ մարսողության խանգարումներ»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս